Այս տեսարանը, որն «Առավոտի» տեսախցիկն արձանագրեց մետրոյի «Երիտասարդական» կայարանի դիմաց, պարզվում է՝ եզակի չէ: Ականատեսները պատմեցին, որ աղբն այս վայրում մշտապես կուտակվում է, ապա այրվում:
«Հեղինակները» հավանաբար տարածքի խանութների եւ կրպակների աշխատողներն են: «Լավ է, որ դեռ մեքենա չի պայթել. գազով մեքենան հանգիստ կարող է բռնկվել»,- ասաց մի տղամարդ, որը պնդում էր, որ հաճախակի է այդ տեսարանի ականատեսը լինում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առավոտին» տեղեկացրին, որ սանմաքրման աշխատանքների հարցով յուրաքանչյուր վարչական շրջան իր բյուջեից է գումար տրամադրում՝ պայմանագիր կնքելով համապատասխան ընկերության հետ: Այս պահին 10-ից ավելի ընկերություններ են զբաղվում մայրաքաղաքի սանմաքրման հարցերով: Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնից համապատասխան տեղեկություն ստանալ երեկ այդպես էլ չհաջողվեց: Հեռախոսազանգերին պատասխանող չեղավ:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
01.08.2014