Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հարավկովկասյան երկաթուղին» իր օրացույցում փոխել է երկաթուղայինների տոնը՝ ավելի շատ գումար աշխատելու համար

Օգոստոս 01,2014 23:50

Դեռ մեկ շաբաթ առաջ «Հարավկովկասյան երկաթուղուց» օգտվողներին զգուշացվել էր, որ օգոստոսի 2-ին՝ Երկաթուղայինների օրվա կապակցությամբ ներհանրապետական բոլոր գնացքները հաճախորդներին անվճար են սպասարկելու: Այդ մասին նույնիսկ նախօրոք հայտարարվել էր մամուլում: Երկաթուղու մշտական ուղեւորներին լուրը ուրախացրել էր, տոնական անակնկալը հաճելի թվացել, հատկապես երբ հաշվի էին առել այն հանգամանքը, որ չնայած տոնական օրը շաբաթ է, բայց օրացույցում այս անգամ այն աշխատանքային է համարվել:

Սակայն այսօր արդեն պարզվեց, որ «Հարավկովկասյան երկաթուղին» իր օրացույցում Երկաթուղայինների օրը փոխել է. այս տարի որոշել են նշել այս ամսվա 3-ին եւ այդ մասին հայտարարել են բարձրախոսով, նույնիսկ գրառել իրենց կայքում , օգոստոսի  3-ին՝ կիրակի օրն են ուղեւորներին անվճար սպասարկելու: Իսկ վերջիններս հեգնանքով են վերաբերում այս փաստին, ասում են՝ ընկերությունը իր եկամուտի մասին է մտածել, հաշվի է առել այն հանգամանքը, որ շաբաթ աշխատանքային օրը  ուղեւորների թիվը ավելի մեծ կլինի,  ավելի շատ գումար աշխատելու գայթակղությանը չեն դիմացել, իսկ տոնը կնշեն, միայն թե կիրակի՝ ավելի քիչ ուղեւորով, բայց ոչ սրտի ցավով եւ գումար կորցնելու ափսոսանքով:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031