Դեռ մեկ շաբաթ առաջ «Հարավկովկասյան երկաթուղուց» օգտվողներին զգուշացվել էր, որ օգոստոսի 2-ին՝ Երկաթուղայինների օրվա կապակցությամբ ներհանրապետական բոլոր գնացքները հաճախորդներին անվճար են սպասարկելու: Այդ մասին նույնիսկ նախօրոք հայտարարվել էր մամուլում: Երկաթուղու մշտական ուղեւորներին լուրը ուրախացրել էր, տոնական անակնկալը հաճելի թվացել, հատկապես երբ հաշվի էին առել այն հանգամանքը, որ չնայած տոնական օրը շաբաթ է, բայց օրացույցում այս անգամ այն աշխատանքային է համարվել:
Սակայն այսօր արդեն պարզվեց, որ «Հարավկովկասյան երկաթուղին» իր օրացույցում Երկաթուղայինների օրը փոխել է. այս տարի որոշել են նշել այս ամսվա 3-ին եւ այդ մասին հայտարարել են բարձրախոսով, նույնիսկ գրառել իրենց կայքում , օգոստոսի 3-ին՝ կիրակի օրն են ուղեւորներին անվճար սպասարկելու: Իսկ վերջիններս հեգնանքով են վերաբերում այս փաստին, ասում են՝ ընկերությունը իր եկամուտի մասին է մտածել, հաշվի է առել այն հանգամանքը, որ շաբաթ աշխատանքային օրը ուղեւորների թիվը ավելի մեծ կլինի, ավելի շատ գումար աշխատելու գայթակղությանը չեն դիմացել, իսկ տոնը կնշեն, միայն թե կիրակի՝ ավելի քիչ ուղեւորով, բայց ոչ սրտի ցավով եւ գումար կորցնելու ափսոսանքով:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ