Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Ամեն երեկո մեկ ժամով անջատելու եմ հոսանքը մինչև հարցի լուծումը»

Օգոստոս 01,2014 23:01

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր  էլեկտրաէներգիայի սակագնի   թանկացման դեմ երթին մասնակցում էր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Առավոտը»  հետաքրքրվեց նրանքից՝ արդյո՞ք կատարել է երթի պահանջներից մեկը, այսինքն՝  անջատե՞լ է իր տան հոսանքը.  «Քանի որ ես մենակ եմ ապրում,  հոսանքն անջատել եմ և նոր եկել  մոմերով երթի: Ցավոք, տուն գնալուն պես և հաջորդ օրերին ստիպված եմ օգտվել էլեկտրաէներգիայից: Բայց խոստանում եմ, որ մինչև հարցի լուծումը ամեն երեկո մեկ ժամով անջատելու եմ հոսանքը: Իսկ ամսի 6-ից 10 օր շարունակ տանս լույսերն անջատված են լինելու, քանի որ բացակայելու եմ քաղաքից»,-ասաց նա և հավելեց.  «Եթե այս մասնակիցների թվով մարդիկ անջատեն իրենց տան լույսը, դրանով միայն իրենց օգուտ կտան՝ խնայողություններ անելով: Սա հարցի լուծում չէ, պետք է այլ տարբերակ գտնել ՝ բացատրելու համար  Հանրային խորհրդին, որ նա կոչված է պաշտպանելու հանրային շահը և ոչ թե «Հայաստանի էլեկտրական ցանցերի» և տարբեր ընկերությունների»:

Ըստ  Ա. Բախշյանի՝ նվազագույնը, որ Հանրային խորհուրդը  պետք է աներ, դա հստակեցնել էր, թե ինչու են թանկացնում էլեկտրաէներգիան:  «Ասում են, թե պարտքեր ունեն, մինչդեռ ժողովրդի ստացած աշխատավարձերի և թոշակի համեմատ հոսանքի գները չափազանց թանկ են: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ  մի 2 օր առաջ ասաց, թե այս վիճակը «ՀԷՑ»-ի փնթի ղեկավարման արդյունքն է, իսկ ինչո՞ւ հոսանքի թանկացման  օրը նա  չասաց, որ  փնթի եք աշխատում, գնացեք լավ կառավարեք»:

Իսկ այն հարցին, արդյո՞ք ուշացած չի համարում մոմերով բողոքի  երթը հենց այն օրը, երբ ուժի մեջ է դրվում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, տիկին Բախշյանը պատասխանեց.  «Սա ևս պայքարի ձև է: Եթե մեր հասարակության յուրաքանչյուր ընտանիքում  հոսանքն այսօր թանկանում է, իսկ ամեն մի մարդ մտահոգվում է, թե ինչպես է վճարելու,  պետք է գար այստեղ, Երևանի կեսը պետք է այստեղ լիներ»:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031