Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վրացի լրագրողը պատմում է Ուկրաինայի դեպքերից. «Ոչ մի տեղ այդքան բարդ իրավիճակ չի եղել»

Օգոստոս 01,2014 22:13

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստատեսության լրագրող Դավիթ Կակուլիան Ուկրաինայի դեպքերը լուսաբանել է տեղում. եղել է եւ Ղրիմում, եւ Դոնեցկում, եւ, բնականաբար, Կիեւում: Նրան Յանուկովիչի ժամանակ «պերսոնա նոն գրատա» էին հայտարարել, արգելվել էր նրա մուտքը Ուկրաինա: Սակայն Յանուկովիչի հեռանալուց հետո նա շարունակեց իր լրագրողական գործունեությունը:

Հայ, ադրբեջանցի եւ վրացի լրագրողներին օրերս Թբիլիսիում կայացած սիմպոզիումի ժամանակ իր փորձը ներկայացնելիս՝ Դավիթ Կակուլիան սկսեց գլխավորից. «Ես ձեզ ուղղակի խնդրում եմ, երբեք չմոռանաք ձեզ հետ վերցնել այս իրերը»՝ ցուցադրելով «press» նշագրությամբ ժիլետը, զրահաբաճկոնը, սաղավարտը եւ հակագազը՝ ասաց Դավիթ Կակուլիան:

DSCN7814

 

Նա նկատեց, որ այդ պարագաները քանիցս փրկել են իր կյանքը, թեեւ եղել է նաեւ մի ժամանակաշրջան, երբ Յանուկովիչի կողմնակիցները նշան էին բռնում հենց «մամուլ» նշագրությամբ դեղին ժիլետ հագածների վրա: «Ես Ուկրաինա գնացի նոյեմբերի սկզբին, երբ ամեն ինչ նոր էր սկսվում… Մարդիկ ուղղակի իրենց ուղին դեպի Եվրոպա էին տեսնում, ուզում էին գնալ այդ ուղով: Ամեն ինչ սկսվեց դրանից»:

Դ.Կակուլիան պատմեց Կիեւում ԿԳԲ-ի այցելությունների մասին, երբ իրենց փորձում «քշել» Ուկրաինայի մայրաքաղաքից, հիշեց, թե Ղրիմում ինչպես իրենց ռուս զինվորներից ազատեցին «Ռոյթերսի» լրագրողները, սակայն ամենավատը Դոնեցկում էր. «Սա միանգամայն այլ վիճակ էր: Երբ ես Դոնեցկում էի, ինձ թվում էր, որ ես Բիշքեկում եմ: Բիշքեկի դեպքերի ժամանակ ես այդ քաղաքում էի, լուսաբանում էի Ղրղըզստանի քաղաքացիական պատերազմը, երբ 147 մարդ զոհվեց: Եվ Դոնեցկում ես ինձ զգում էի ճիշտ այդպես: Անհասկանալի մարդիկ, անհասկանալի զինված խմբավորումներ, երբ չգիտես ով ո՞վ է, ի՞նչ է, ի՞նչ է անում եւ ինչու… »:

Դ. Կակուլիան պատմեց, որ իրենց բռնել են, ծեծել, անգամ փորձել են հրազենով սպանել. «Ես եղել եմ Աֆղանստանում, Իրաքում, Ղրղըզստանում… բայց ոչ մի տեղ այսքան բարդ իրավիճակ չի եղել, ինչպես Ուկրաինայում է հիմա: Որովհետեւ պարզ չի, թե ով ով է, ուղղակի զինված մարդիկ են, զինյալներ…»:

Եվ վերջին խորհուրդը, որ տվեց լրագրողներին «Ռուսթավի 2»-ի թղթակիցը՝ նման էքստրեմալ իրավիճակների համար, հետեւյալն էր՝ «ունեցեք հազար, երկու-երեք հազար կոնտակտ, երբեք չես իմանա, թե ով քեզ կօգնի, որտեղից կգա փրկությունը»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ԱՐԹՈՒՐ says:

    Էդ վրացի լրագրողը լավ կլինի, որ լուսաբանի Թբլիսիի Հայկական Եկեղեցում տեղի ունեցած դեպքերը: Իրենց դրել են քաղաքակիրթ ազգի տեղ, բայց նման բարբարոսություն միայն Աֆղանստանի թալիբները կարող էին իրեց թույլ տալ……

  2. Արմեն says:

    մի բան հասկացա մի կերպ, որ վրացին բան չի հասկացել, մեկ էլ զրահաբաճկոն շատ է սիրում

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031