Այս պահին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ երթի մասնակիցները Հանրապետությունում հրապարակում են: Քիչ առաջ ոստիկանները շղթա էին կազմել և չէին թողնում բողոքողներին մոտենալ կառավարության շենքին, սակայն երթի մասնակիցներին հաջողվեց «քանդել շղթան»:
Մեզ հետ զրուցում երթի մասնակիցները հայտնեցին, որ հույս ունեն, որ ՀՀ վարչապետը դուրս կգա իրենց հետ հանդիպման և կծանոթանա իրենց պահանջներին:
Կարդացեք նաև
Նշենք, որ ողջ երթի ժամանակ մասնակիցները կոչ են արել քաղաքացիներին միանալ իրենց բողոքին և միասին պայքարել անօրինակ որոշման դեմ: Նրանք սուլում են և վանկարկում են «ամոթ», «կասեցում»:
Ռուզան Մինասյան, Նազենի Բաղդասարյան