Մարտունիում շարունակվող «Սեւանա լիճ» շախմատի ավանդական միջազգային մրցաշարում վեցերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով միանձնյա գլխավորում է ռուսաստանցի գրոսմայստեր Սանան Սյուգիրովը:
Նրանից կես միավոր պակաս է վաստակել երկրորդ հորիզոնականն զբաղեցնող հնդիկ գրոսմայստեր Վիդիտ Սանտոշը: Հայաստանցիներ Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւը 3,5-ական միավորով բաժանում են 3-5-րդ տեղերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ