«Բոլորի երազանքն է Երեւանում ունենալ անտառներ, քանի որ Երեւան քաղաքի թոքերն են անտառները»,- այսօր` օգոստոսի 1-ին, Ավան վարչական շրջան կատարած շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նա լրագրողներին տեղեկացրեց, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Փարոսի» բլուրի վրա արդեն ոռոգման ցանց անցկացրել են եւ ծառատունկ են իրականացնում.
«Կոչ եմ անում երեւանցիներին մասնակից լինել այդ անտառային գոտիներ ստեղծմանը: Մենք Հաղթանակի զբոսայգում ունենք ծրագիր եւ հիմա էլ ոռոգման ցանցի խնդիրն ենք լուծում, եւ այնտեղ էլ պետք է անտառային գոտի ստեղծեց»:
Նա նշեց, որ Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջաններում անտառային գոտիներ ստեղծելու ծրագրեր կան, իսկ Նորք Մարաշում սեփականաշնորհված հողեր են եւ նա փորձում է բանակցել սեփականատերերի հետ.
Կարդացեք նաև
«Համոզված եմ, բոլորիս ցանկությունն է` այդ անտառային գոտիները ունենալ: Եվ կոչ եմ անելու երեւանիցներին ավելի ակտիվ լինեն, ավելի մասնակից լինեն թե’ խնամքի, թե’ տնկման գործերում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ