Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է

Օգոստոս 01,2014 20:34

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի ներկայացուցիչը 31.07.2014թ. հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, թե ՀՀ պաշտպանության նախարարությունը «վերջին շրջանում միջոցառումներ է անցկացրել համալիրում և մինչ օրս չի վճարել այդ միջոցառումների արդյունքում համալիրին հատկացվելիք 60 միլիոն դրամ պարտքը»: Այս հայտարարության կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է.

1. Նշված 60 միլիոն դրամ գումարը ուռճացված թիվ է, որը կամայականորեն հաշվարկվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կողմից` ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման համար:

2. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված/ամրացված/ գույքի/տարածքի/ վարձակալության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 22.02.2001թ. թիվ 125 որոշմամբ սահմանված կարգը, մեկ օրվա համար վարձավճարը հաշվարկվել է 1.713.508 ՀՀ դրամ:

3. Վարձակալության համար ՀՀ պաշտպանության նախարարությունը «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին վճարել է 29.951.561 ՀՀ դրամ` ներառյալ ծախսված և համատեղ հանձնաժողովի կողմից արձանագրված էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջրի չափաքանակները:

4. Համաձայն 2005թ. սեպտեմբերի 30-ի թիվ 319/1-0 պայմանագրի 5.57 կետի` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն պարտավորվել է ՄՀՀ-ի վերանորոգումից հետո` 10 տարվա ընթացքում, յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության հայտով ապահովել համապատասխան նշանակության մինչև 5 միջոցառումների, բայց ոչ ավել, քան 12 օր տևողությամբ, անվճար կազմակերպումը:

Ուստիև գտնում ենք, որ, հակառակ ՄՀՀ ներկայացուցիչների պնդումների, ՀՀ պաշտպանության նախարարությունը ընկերության կրած նյութական որևէ կորուստների համար պատասխանատվություն չի կրում:

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031