Այսօր` օգոստոսի 1-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց կատարեց Ավան վարչական շրջանում, որից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին:
Հարցին, թե տրանսպորտի գինը թանկանալո՞ւ է, քաղաքապետը հայտարարեց, որ մոտ ապագայում թանկացումներ չեն լինելու, քանի որ հանձնաժողով է ստեղծվել եւ ներգրավված են մասնագիտացված միջազգային կառույցներ.
«Սոցիալապես անապահով խավերին տրանսպորտի ոլորտում աջակցելու ուղղությամբ հաշվարկներ են իրականացվում: Մինչեւ մենք չունենանք վերջնական հաշվարկներ, մինչեւ չունենանք վերջնական արդյունք, թե մեկ տարի հետո, երկու տարի հետո ի՞նչ որակ ենք ակնկալում տրանսպորտից, ի՞նչ անվտանգության երաշխիքներ ենք ունենալու, մենք չենք կարողանալու թանկացնել: Եվ անպայման, տեղեկացնելու ենք մեր հանրությանը, ոչ մի բան գաղտնի չի արվելու, եւ փորձելու ենք այս ոլորտը միասնական ուժերով լուծում գտնել»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ