Քիչ առաջ Aravot.am-ին զանգահարեց «Տեսակետ» մամուլի ակումբի ղեկավար Հովհաննես Գրիգորյանը եւ հայտնեց, որ մի քանի տասնյակ մարդ հայտնվել է համերգի հրավիրատոմսեր կեղծած տղամարդու ծուղակում:
Ըստ Հովհաննես Գրիգորյանի, վերջինս 5000 դրամով կեղծ հրավիրատոմսեր է «սաղացրել» Միքայելյան ինստիտուտի, Նորք Մարաշ , Արաբկիր բժշկական կենտրոնների եւ այլ հաստատությունների վրա, եւ այժմ խաբված համերգասերները չեն կարողանում ներս մտնել «Արամ Խաչատրյան» համերգասրահ: Իրական տոմսեր ու հրավիրատոմսեր ունեցողները, բնականաբար, խոչընդոտների չեն հանդիպել եւ վայելում են հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների համերգը:
«Տեսակետ» ակումբի ղեկավարի հավաստմամբ կեղծարարի անձը հեշտ է բացահայտել, քանի որ իր ձեւակերպմամբ՝ Միքայելյան ինստիտուտի եւ Նորք Մարաշ բժշկական կենտրոնների տեսախցիկներում պահպանվել է համապատասխան տեսագրությունը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ