«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ցույցի է հրավիրել ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր դեմ են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ այսօրվանից սպառողները էլեկտրաէներգիայի դիմաց պետք է վճարեն մոտ 10 %-ով ավելի թանկ՝ 1 կ/վ ժամի դիմաց նախկին 38 փոխարեն 42 դրամ:
Այս պահին անցկացվում է ստորագրահավաք: Ստորագրահավաքի կազմակերպիչը տեղեկացրեց, որ իրենց հետ վերցրել են ութ կետից բաղկացած պահանջագիր, ըստ որի, պետք է չեղյալ համարվի էլեկտրաէներգիայի սակագի բարձրացման որոշումը, ձեւավորվի անկախ հանձնաժողով:
Կարդացեք նաև
Ռուզան Մինասյան, Նազենի Բաղդասարյան