Հուլիսի 31-ին Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության կոալիցիոն կառավարության առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիշի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, գոհունակությամբ արձանագրել տնտեսական ոլորտի իրավական դաշտի զգալի ընդլայնումը վերջին շրջանում:
Կողմերը հանգամանալից քննարկեցին Հայաստանի և Չեխիայի միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության հնարավորությունները:
Դեսպան Սեյրանյանը զրուցակցին տեղեկացրեց ս.թ. սեպտեմբերի 10-12-ին Երևանում կայանալիք հայ-չեխական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի անդրանիկ նիստի և համատեղ գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ