ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր մտահոգությունն է հայտնել շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպի կապակցությամբ:
Թվիթերի իր էջում նա գրել է. «Մենք լրջորեն մտահոգված ենք շփման գծի երկայնքով բռնությունների աճով»:
Դիվանագետը նշել է, որ հրադադարի ռեժիմը պետք է հարգել:
Ադրբեջանական մամուլը տարածել է, որ օգոստոսի 1-ի լույս հուլիսի 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում 9 ադրբեջանցի զինծառայող է մահացել, 4-ը՝ վիրավորվել:
Կարդացեք նաև
Հայկական կողմի տվյալներով ադրբեջանցիները 14 զոհ են ունեցել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ