Aravot.am-ի այն դիտարկմանը, թե շուտով ավարտվելու է «Պատվաստումների եւ պատվաստանյութերի գլոբալ դաշինքի» (ԳԱՎԻ) հետ, Հայաստանի համագործակցությունը, որի շրջանակներում ԳԱՎԻ-ին, թանկարժեք, պատվաստանյութեր է մատակարարել մեր երկրին` խիստ մատչելի գներով, նախարարից հետաքրքրվեցինք, թե մեր բյուջեն հնարավորություն ունի՞ սեփական միջոցներով ձեռք բերելու այդ պատվաստանյութերը, որոնք միլիարդների հասնող գումարներ են կազմում, թե նորից կսկսենք ներկրել հնդկական եւ կասկածելի ծագման պատվաստանյութեր, որոնք տարիներ շարունակ մայրիկների դժգոհությունն են առաջացրել:
Ի պատասխան պարոն Մուրադյանն ասաց, որ Հայաստանը մտադիր է շարունակել ԳԱՎԻ-ի հետ համագործակցությունը, քանի որ մեր երկիրը մեծ հաջողություն է արձանագրել ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման հարցում: Իսկ պատվաստանյութերը կլինեն որակյալ, քանի որ դրանք գնելու գործընթացում պատվաստանյութերի նկատմամբ ներկայացված պահանջներն են այդպիսին:
Այսօր առողջապահության նախարարությունում կազմակերպված 100 օրվա առիթով պարոն Մուրադյանը նաեւ անդրադարձավ դեղորայքի շուկայի վերահսկողությանը, դեղորայքի պետգնումներին: Հարցին, թե ՀՀ նախագահը նախկին նախարար Դերենիկ Դումանյանին նկատողություն էր արել պետգնումներով դեղորայքը բարձր գներով գնելու համար, նոր նախարարն ի՞նչ քայլեր է անում այս ուղղությամբ, որ չարժանանա նախագահի դիտողություններին, պարոն Մուրադյանն ասաց, որ սուղ ֆինանսական միջոցները պետք է արդյունավետ ծախսել, այդուհանդերձ նախարարը, համոզված է, որ ֆինանսները միակը չեն, որ որոշում են առողջապահական ցուցանիշները, ավելի գերակշռող է մենեջմենթը: Դեղորայքի շուկայում առկա խնդիրների լուծումը, նախարարն ասաց, որ տեսնում է օրենքի դաշտում:
Կարդացեք նաև
Նախարարը նաեւ ներկայացրեց համակարգում առկա կոռուպցիայի դեմ պայքարի իր մեխանիզմները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ