Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ վիճակագրության` 2013 թվականին ՀՀ-ում 0-ից 4 տարեկան 463 երեխաների մահվան դեպք է գրանցվել

Օգոստոս 01,2014 17:19

ՀՀ-ում Առողջության իրավունքի պաշտպանության միջոցների հնարավոր զարգացումները բացահայտելու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Իրավաբանների ընկերակցություն» կազմակերպության հետ համատեղ «Առողջության իրավունք. միջազգային չափանիշները եւ դրանց կիրառումը ներպետական մակարդակում» թեմայով դասընթաց էր կազմակերպել:

«Իրավաբանների ընկերակցություն» կազմակերպության իրավաբաններ Գաբրիել Արմաս-Կարդոնան եւ Կեյթ Բարթը Skype-ի միջոցով դասընթացի մասնակիցներին ներկայացրին Առողջության իրավունքի միջազգային ստանդարտների եւ համաշխարհային առողջության եւ մարդու իրավունքների տվյալների բազան:

Դասընթացի ընթացքում կազմակերպության իրավաբաններն իրենց հերթին ներկայացրին Առողջության իրավունքի պաշտպանության ներպետական միջոցները: Բացի այդ` նրանք խոսեցին ոլորտի վերաբերյալ ՀՔԱՎ-ի ձեռք բերած փորձից:

«Կազմակերպությունը բժշկական ոչ ճիշտ միջամտության արդյունքում մահացության գործերի շրջանակներում հիմնականում հանդիպում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են քրեական գործով տուժողի իրավահաջորդ չներգրավելը: ՀՀ-ում նախաքննության մարմինը մեծամասամբ քրեական վարույթից տուժողի իրավահաջորդին դուրս է թողնում: Հաջորդ խնդիրը, որի հետ առնչվել ենք, փորձագիտական եզրակացություններն են: Առողջական վիճակի հետ կապված հիմնական ապացույցը, որը որ կարող է դառնալ մեղադրանքի հիմք, փորձագիտական եզրակացություններն են, որոնք իրարամերժ, իրար հակասող եզրակացություններ են, ու դա առիթ է տալիս պնդելու, որ ՀՀ-ում փորձաքննությունները կատարվում են շատ թերի եւ ցուցումներով»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացնում է ՀՔԱՎ-ի իրավաբան Արայիկ Զալյանը:

Վիճակագրությունը փաստում է` 2013 թվականին ՀՀ-ում 0-4 տարեկան 463 երեխաների մահվան դեպք է գրանցվել, 2012-ին այդ թիվը 506 է եղել, 2011-ին` 594:
2013թ. գրանցվել է մայրական մահացության 8 դեպք:

Թե այս դեպքերից քանիսն են բժշկական ոչ ճիշտ միջամտության արդյունք, անորոշ է:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031