Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանահայ լրագրող. «Մինչեւ Հայաստան գալս փաստորեն լրագրող չէի»

Օգոստոս 01,2014 16:36

«Սփյուռք ամառային դպրոցի» շրջանակում այլ երկրներից երկու շաբաթով Հայաստան են այցելել մի խումբ լրագրողներ: Նրանց թվում է իրանահայ մեր գործընկեր Վարդիթեր Ծատուրյանը՝ Իրանի «Յոյս» (Հույս) երկշաբաթաթերթից: Վարդիթերն ասաց, որ երկշաբաթաթերթը լույս է տեսնում երկու լեզվով՝ պարսկերեն եւ հայերեն, լրատվամիջոցում տեղ են գտնում հոդվածներ՝ ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում կատարված կարեւոր իրադարձությունների մասին: Թերթը հիմնադրվել է 7 տարի առաջ: Լրատվամիջոցի գլխավոր խմբագիրն է Ռոբերտ Սաֆարյանը, սեփականատերը՝ Լեւոն Ահարոնյանը, որը նաեւ «Իրան-Հայաստան» առեւտրի պալատի նախագահն է:

Վարդիթերը հպարտորեն հայտարարում է. «Նույնիսկ երեւանյան կրպակներում կարող եք գնել մեր «Յոյս» երկշաբաթաթերթը, այն տարածվում է աշխարհով մեկ, հասնում մինչեւ ԱՄՆ, Ավստրալիա ու Կանադա»:

Մեր զրուցակիցն ասում է, որ մինչեւ Հայաստան գալը այլ պատկերացում ուներ լրագրության մասին, հիմա Երեւանի պետական համալսարանում մասնագիտական դասընթացների է մասնակցել, համեստորեն ասում է. «Փաստորեն ես լրագրող չէի, ինձ համալսարանում ահագին բան սովորեցրին բարձր մակարդակով, միակ բանը, որ վատ էր, այն էր, որ ժամանակը կարճ էր»:

Վարդիթեր Ծատուրյանը բավականին նյութ է հավաքել այս երկու շաբաթների ընթացքում, Իրան հասնելուն պես կսկսի դրանք զետեղել «Յոյս»-ում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031