Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուպատոսական տվյալների համալիր բազայի ֆունկցիոնալ խնդիրներն ու դրանք շտկելու նպատակով ձեռնարկված քայլերը

Օգոստոս 01,2014 16:33

ԱՄՆ պետքարտուղարությունը գրանցել է մուտքի արտոնագրերի համակարգի տեխնիկական խնդիրներ, ինչը գլոբալ է և խոչընդոտում է բնականոն աշխատանքին: Խնդիրը գլոբալ է և հատուկ չէ որևէ երկրի կամ մուտքի արտոնագրի տեսակի: Մենք գիտակցում և խորապես ցավում ենք ճանապարհորդներին պատճառված անհարմարության համար: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ գործընթացը ավարտին հասցնելու և անձնագրերը թողարկված մուտքի արտոնագրերով դիմորդներին վերադարձնելու համար: Ցավոք, ներկայումս չենք կարող կանխատեսել, թե որքան կարող է գործընթացը ձգվել:

Այն դիմորդները, ովքեր հարցազրույց են անցել ԱՄՆ դեսպանատանը/ հյուպատոսարանում հուլիսի 20-ից հետո և ցանկանում են իրենց անձնագրերը ստանալ առանց տպված ԱՄՆ մուտքի արտոնագրի, կարող են կապ հաստատել [email protected] հասցեով՝ տրամադրելով իրենց անունը, անձնագրի համարը և գործի/բարկոդի համարը: Հետագայում նրանք կարող են վերադարձնել իրենց անձնագրերը և առանց հավելյալ վճարի մեկ տարվա ընթացքում ավարտին հասցնել իրենց մուտքի արտոնագրերի հետ կապված գործընթացը:

Այն դիմորդները, ովքեր Միացյալ Նահանգներ մեկնելու անհետաձգելի պատճառներ ունեն, կարող են կապ հաստատել [email protected] հասցեով՝ տրամադրելով իրենց անունը, անձնագրի համարը և արտակարգ իրավիճակի բնույթը: Ուշադրություն. միայն բացառիկ մարդասիրական բնույթ ունեցող արտակարգ իրավիճակները կարող են ուսումնասիրվել արտահերթ կերպով:

Մենք գնահատում ենք ձեր համբերատարությունը և հայցում ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար՝ միևնույն ժամանակ աշխատելով լուծել առկա խնդիրները:

 Հարց. Ո՞րն է համակարգի խնդիրների առաջացման պատճառը: Խնդիրը տեխնիկական է՞, ծրագրայի՞ն, թե՞ երկուսն էլ: Մանրամասներ կտրամադրե՞ք:

• Հիմնվելով ոլորտի մասնագետների առաջարկների վրա՝ հուլիսի 20-ին համակարգի աշխատանքի որակի բարելավման և նախկինում առաջացած կարճաժամկետ բնույթի խնդիրները շտկելու նպատակով թարմացրեցինք ծրագրային ապահովումը, որից հետո տվյալների բազայի աշխատանքի հետ կապված ֆունկցիոնալ խնդիրներ առաջացան:

• Այս պահին բուն խնդիրը դեռ բացահայտված չէ: Այժմ բոլոր ջանքերն ուղղված են համակարգի կայուն աշխատանքը վերականգնելուն, որից հետո աշխատանքներ կտարվեն բուն խնդիրը բացահայտելու ուղղությամբ:

Հարց. Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել ֆունկցիոնալ խնդիրը մեղմելու համար:

• Հուլիսի 20-ից ի վեր մեր աշխատակիցներն աշխատում են համակարգի գործընթացն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ: Հուլիսի 23-ին ՀՏԲ-ն մասամբ վերականգնված էր:

• Պետքարտուղարությունն աշխատում է Օրակլի և Մայքրոսոֆթի հետ համակարգի փոփոխության միջոցով ֆունկցիոնալ օպտիմալացում իրականացնելու և առաջացած խնդիրները շտկելու ուղղությամբ:

• Համակարգի թույլ տալու դեպքում հնարավորինս բարձրացնում ենք տրամադրվող արտոնագրերի թիվը:

Հարց. Հյուպատոսական բյուրոն (գործակալությունը) նախկինում նմանատիպ խնդիրներ ունեցե՞լ է:
• Նախկինում փոքր խնդիրներ եղել են, բայց ոչ այս ծավալի:

Հարց. Սա ծրագրայի՞ն խնդիր է: Միգուցե ծրագրի պատասխանատունե՞րն են մեղավոր: Ինչպե՞ս է սա տեղի ունեցել:

• Վերազինման միջոցով մենք փորձում ենք բարելավել մեր ծառայությունները՝ շարունակելով բնականոն աշխատանքը ողջ աշխարհում :

Հարց. Ինչո՞ւ այդ ձեռնարկված քայլերը չաշխատեցին: Ո՞րն է հաջորդ քայլը:

• Մինչ օրս մենք չենք բացահայտել խնդիրների առաջացման պատճառը: Խնդիրները լուծելու նպատակով այժմ աշխատում ենք մեր գործընկերների և ծրագրի պատասխանատուների հետ:

• Ավելացնում ենք առցանց սերվերներ/պահոցներ համակարգի հնարավորությունները մեծացնելու և արագացնելու համար:

Հարց. Ինչո՞ւ պահուստային սերվեր չկար:
• Պահուստային հնարավորությունները և սարքավորումները ներկառուցված են համակարգում։ Համակարգի թարմացման հետևանքով վատթարացման ինֆորմացիայի վերամշակման մեր հնարավորությունները, որովհետև այն խաթարեց պահուստային համակարգերի փոխկապակցումը։

Հարց. Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս խնդրից զերծ մնալու համար:
• ՀԲ նախատեսում է թարմացնել ՀՏԲ-ն Օրակլի կոմերցիոն տվյալների բազայի նոր տարբերակով։ Այժմ մենք ավելացնում ենք նոր սերվերներ, գոյություն ունեցող համակարգի անխափան աշխատանքն ապահովելու համար մինչև որ նոր տվյալների բազան մանրակրկտորեն կստուգվի և կհանձնվի շահագործման։

Հարց. Ի՞նչ ենք ասում մուտքի արտոնագրերի ու անձնագրերի դիմորդներին:

• Այժմ գրեթե բոլոր անձնագրերը, չնայած առկա համակարգային խնդիրներին, տպվում են հաճախորդների սպասարկման չափորոշիչներին համապատասխան: Տրամադրում ենք նաև անձնագրեր հրատապ ճանապարհորդությունների համար:

• Մենք դիմորդներին տեղեկացնում ենք հնարավոր ուշացումների մասին և աշխատում ընթացիկ դիմումների վրա: Հրատապ գործերի դեպքերում կարողանում ենք այն շտապ ավարտին հասցնել:

• Բոլոր թարմացումները տեղադրում ենք travel.state.gov կայքում: Մեր դեսպանատներն ու հյուպատոսարանները կապ են պահպանում մուտքի արտոնագրերի դիմորդների հետ:

• Նորությունների տեղեկացնելու նպատակով մենք դիմորդների հետ կապվում ենք ոչ միայն կայքերի, էլեկտրոնային փոստերի և նամակների, այլ նաև սոցիալական ցանցերի, այդ թվում Ֆեյսբուքի և Ուեյբոյի միջոցով:

Հարց. Ինչպե՞ս են դեսպանատները/հյուպատոսարաններն անձնագրերը վերադարձնում այն դիմորդներին, որոնք պետք է ճամփորդեն, բայց չունեն մուտքի արտոնագրեր:
• Որոշ անհատներ կարող են ցանկանալ հետ ստանալ իրենց անձնագրերը մինչ ԱՄՆ մուտքի արտոնագրերի թողարկումը: Մենք աշխատում ենք ամբողջ աշխարհի հյուպատոսական բաժինների հետ մշակել ընթացակարգ, որը թույլ կտա լուծում տալ այս խնդրին:

Հարց. Ինչպե՞ս կարող եմ կապվել դեսպանատան/ հյուպատոսարանի հետ հավելյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:
• Յուրաքանչյուր դեսպանատուն և հյուպատոսարան իր կայքէջում կտեղադրի կոնտակտային տվյալներ իրենց գործի կարգավիճակի վերաբերյալ հարցեր ունեցող դիմորդների համար: Հավելյալ տեղեկատվության համար ստուգեք այն դեսպանատան կամ հյուպատոսարանի կայքէջը, որտեղ հերթագրվել եք հարցազրույցի:

Հարց. Ինչո՞ւ Պետքարտուղարությունը մինչ այժմ ավելի պատրաստված չի եղել:

• Նախկինում մենք գրանցվել են ՀՏԲ համակարգի խափանման դեպքեր, սակայն այսչափ չեն խոչընդոտել հյուպատոսական աշխատանքների իրականցմանը:

• Երբ ակնհայտ դարձավ ՀՏԲ-ի հետ ստեղծված իրավիճակը, մենք հանրությանն անմիջապես իրազեկեցինք, որ որոշակի ժամանակ կպահանջվի բնականոն աշխատանքին վերադառնալու համար: Այդ պահից սկսած մենք կանոնավոր կերպով տեղեկացրել ենք թարմացումների մասին:

Հարց. Ի՞նչ սկզբունքով է առաջնահերթություն տրվում գործերին: Արդյոք բժշկական գործերը կարևորվո՞ւմ են:
• Ոչ-ներգաղթային մուտքի արտոնագրերի ավելի քան 50 տոկոսը տպվում են՝ առաջնայնություն տալով այն գործերին, որոնք ավելի վաղ են մուտքագրվել համակարգ:

• Նաև առաջնայնություն ենք տալիս ներգաղթային մուտքի արտոնագրերին ու որդեգրման գործերին, ոչ-ներգաղթային արտոնագրերին՝ բժշկական արտակարգ և մարդասիրական դեպքերին:

Հարց. Ինչպիսի՞ն է ոչ-ներգաղթային մուտքի արտոնագրերի հեռանկարը: Ե՞րբ ենք կանխատեսում ավարտին հասցնել կուտակված գործերն ու դիմումները:

• Մեր ընթացիկ ջանքերն ուղղված են համակարգի բնականոն գործունեության վերականգմանը՝ շարունակելով ընդունել և ընթացք տալ նոր դիմումներին :

• Մենք աշխատում ենք հնարավորինս արագ նվազեցնել գործընթացի մեջ գտնվող դիմումների քանակը: Արտոնագրերի տրամադրումը կարող է ուշանալ 10-14 օր՝ մինչև համակարգի ամբողջությամբ վերականգնումն ու կուտակված դիմումների ավարտին հասցնելը:

Հարց. Արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղարությունը պատրաստվում է փոխհատուցել այն դիմորդներին, ովքեր բաց են թողել իրենց թռիչքները/չեղյալ հայտարարված հարսանիքները/բաց թողնված թաղումները:
• Մենք ցավում ենք ՀՏԲ համակարգում տեղ գտած ֆունկցիոնալ խնդիրների հետևանքով դիմորդների պատճառված ուշացումների, անհարմարությունների կամ կրած ծախսերի համար:
• Մենք միշտ խորհուրդ ենք տվել մեր դիմորդներին չկազմել վերջնական ճամփորդական ծրագրեր մինչ մուտքի արտոնագրերի ստանալը: Նույնիսկ ՀՏԲ-ի առանց խնդիրների գործելու դեպքում ուշացումներ կարող են լինել մուտքի արտոնագրերի հաստատման և տրամադրման գործընթացում:

Հարց.Ինչպե՞ս է սա ազդում ուսանողական մուտքի արտոնագրերի վրա, քանի որ ուսումնական տարին սկսվում է շուտով:
• Մենք գիտակցում ենք ճիշտ ժամանակին մուտքի արտոնագրերի տրամադրման կարևորությունը միջազգային ուսանողների և փոխանակման ծրագրերի մասնակիցներին, նրանց ընտանիքների և նրանց հյուրընկալող ԱՄՆ հաստատությունների համար:
• Մենք ձգտում ենք տրամադրել մուտքի արտոնագրեր ստանալու համար որակավորված բոլոր ուսանողներին և փոխանակման ծրագրերի մասնակիցներին: Ուսանողներն ու փոխանակման ծրագրերի մասնակիցներն իրենց դիմումները պետք է ներկայացնեն ակնկալվող ճամփորդությունից զգալի ժամանակ առաջ:

Հարց. Իսկ ի՞նչ կասեք այն դեպքերի մասին, երբ ուսանողները ժամանակին չեն հասնի իրենց համալսարաններ:
• Հարկ եղած դեպքում ուսանողները պետք է կապվեն իրենց կրթական հաստատությունների նշանակված պաշտոնյայի (F և M կարգի վիզա) կամ ԱՄՆ կողմից հովանավորող պաշտոնյայի (J կարգի վիզա) հետ և քննարկեն նրանց հետ, ճշտելու թե I-20 (F և M վիզա) կամ DS-2019 (J վիզա) ձևերում նշված ամսաթվից հետո ժամանելու դեպքում ինչ տարբերակներ կառաջարկեն:

Հարց. Սա որևէ ազդեցություն կունենա՞ Բազմազանության մուտքի արտոնագրի ծրագրի վրա:

• Ներգաղթային մուտքի արտոնագրերը (այդ թվում Բազմազանության մուտքի արտոնագրերը) տրամադրվում են և շարունակվում են մնալ առաջնահերթություն: Ակնկալվում է, որ պետքարտուղարությունը մինչ ծրագրի ավարտը՝ 2014թ-ի սեպտեմբերի 30-ը, կօգտագործի DV-2014 ծրագրի համար նախատեսված արտոնագրերի ամբողջ քանակը:

 

 ԱՄՆ դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031