Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարզահամերգային համալիրի աշխատակիցներն՝ ընդդեմ ՊՆ-ի

Օգոստոս 01,2014 16:13

«Մենք ուզում ենք, որ 60 միլիոնը վճարեն առձեռն, որպեսզի աշխատողներին աշխատավարձ տանք, քանի որ մեր հաշվեհամարին ինչ գումար նստում է, ԴԱՀԿ–ը քաշում է։ Մարդիկ կան, որ արդեն մի քանի ամիս է՝ մեզ մոտ չեն աշխատում, բայց աշխատավարձերը չեն ստացել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը: ՄՀՀ-ի պարտքն աշխատակիցներին կազմում է ընդհանուր առմամբ մոտ 100 միլիոն դրամ:

Մարզահամերգային համալիրի աշխատակիցներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը վճարի պարտք մնացած գումարները: Պաշտպանության նախարարությունը պարտք է ՄՀՀ-ին մոտ 60 մլն դրամ՝ անցկացված երեք միջոցառումների համար:

Մնացած 40 մլն–ի պարտքի հարցն ինչպե՞ս է հանգուցալուծվելու, աճուրդի պարագայում ո՞ւմ է դա փոխանցվելու, և ինչպե՞ս են աշխատակիցները ստանալու այդ գումարը՝ դեռ հայտնի չէ։ Բողոքի ակցիայի պահանջներից մեկն էլ այդ հարցերում հստակություն մտցնելն է: Ի դեպ, ՄՀՀ-ի հերթական աճուրդը մեկնարկել է այսօր:
ՄՀՀ-ի աշխատակիցների երրորդ պահանջն էլ այն է, որ թույլ տան Համալիրի շենքից դուրս հանեն իրենց անձնական գույքը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ  ԴԱՀԿ ծառայողները, առանց նախազգուշացման, թույլ չեն տվել շենք մուտք գործել ՄՀՀ-ի աշխատակիցներին, պատճառաբանելով, որ ներսում ապամոնտաժման աշխատանքներ են կատարվում: Իսկ ավելի վաղ աշխատանքի եկած մարդկանց ստիպել են ազատել աշխատասենյակները՝ նույն պատճառաբանությամբ
«Ես իմ սենյակում անձնական համակարգիչ ունեմ, բայց չեն թողնում՝ վերցնեմ։ Հիմա, առանց մեզ, դռները բացել և գույքագրում են անում, ու ինչ կա–չկա՝ սարքում Համալիրի գույք»,- ասաց մեր զրուցակիցը:

Համալիրի աշխատակիցներն իրենց պահանջներն ամփոփող դիմում են հանձնել կառավարությանը: Խոստացել են ուսումնասիրել եւ սահմանված ժամկետներում պատասխանել։

Ի դեպ, երեկ հրավիրած մամուլի ասուլիսում Կորյուն Գրիգորյանը մեղադրանքներ էր  հնչեցրել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, նախկին նախարար Դավիթ Սարգսյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Ստեփանյանի հասցեին: Նախկին վարչապետն ու նախկին նախարարը, մասնավորաբար, մեղադրվում են պետբյուջեից 25 միլիոն դոլար «գողանալու» մեջ: Aravot.am-ին այդպես էլ չհաջողվեց մեղադրանքների հասցեատերերից պարզաբանումներ ստանալ: Տիգրան Սարգսյանի նախկին մամուլի խոսնակը հրաժարվեց մեկնաբանություններից, իսկ Դավիթ Սարգսյանն ու Արթուր Ստեփանյանն «անհասանելի են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031