Մի քանի օր է, ինչ App Store-ում «Լոկատոր» ընկերության կողմից տեղադրվել է նոր հայկական հավելված՝ Armenian treasures: Թե′ հայրենիքը կարոտած հայերը, թե′ ժամանակի սղության պատճառով հայկական ճարտարապետական կոթողները չտեսած հայերը և թե′ Հայաստանի մասին հետաքրքրվող արտերկրի բնակիչները հնարավորություն ունեն շրջագայելու Հայաստանի պատմական ու ճարտարապետական վայրերով: Ներկայումս տեղադրված է Տաթևի, Ղազանչեցոցի, Գանձասարի, Գառնիի ու Գեղարդի հավելվածներ՝ ընդ որում Տաթև վանքի հավելվածը կարելի է ձեռք բերել անվճար:
Հավելվածը ներբեռնելուն և բացելուն պես էկրանին հայտվում է տվյալ տարածքի քարտեզը, և, հպվելով ցանկացած սեղմակի, օգտատերը կատարում է վիրտուալ շրջագայություն: Հավելվածը հնարավորություն է ընձեռում օգտատերերին դիտելու տվյալ հուշակոթողը տարբեր անկյուններից և բարձրությունից, միացնելու գիրասկոպի ռեժիմը, դիտելու նույնիսկ գոյություն չունեցող հուշակոթողները հավելյալ իրականության, ինչպես նաև այլ ֆունկցիաների միջոցով:
Հավելվածը նախատեսված է iOS պլատֆորմայի համար, համատեղելի է iPad-ի հետ: Հավելվածը ներբեռնելու համար հետևեք այս հղմանը: Տաթև վանքի հավելվածին կարող եք նաև ծանոթանալ դիտելով այս տեսանյութը:
«Լոկատոր» ՓԲԸ