Հանրապետության տարածքում՝
Օգոստոսի 1-3-ը հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 4-5-ը առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 1-3-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև կնվազի 4-5 աստիճանով:
Օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 4-5-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն