Լրահոս
Օրվա լրահոսը

Հրադադարից հետո Ադրբեջանն այսքան մեծ կորուստներ չի ունեցել. Ուզեիր Ջաֆարով. Haqqin.az

Օգոստոս 01,2014 15:01

Ադրբեջանի բանակի կրած այս կորուստներն ամենամեծն են 1994թ. մայիսի 12-ին զինադադար կնքելուց հետո, ասել է ադրբեջանցի քաղաքագետ Ուզեիր Ջաֆարովը՝ անդրադառնալով օգոստոսի 1-ի լույս հուլիսի 31-ի գիշերը շփման գծում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած փոխհրաձգությանը: Փոխանցում է «Հաքքին.ազ»-ը:

«Ես մինչև վերջ չեմ հավատում պաշտպանության նախարարության տարածած տեղեկությանը: Ըստ երևույթին, նրանք հապճեպորեն են պատրաստել այդ տեղեկությունը: Բոլորին հայտնի է, որ հարձակվող կողմը (Ադրբեջանը պնդում է, որ իբր թե հայերն են դիվերսիոն գործողություններ կատարել, խմբ.) միշտ ավելի մեծ կորուստներ է ունենում, քան այն կողմը, որը հարձակումը փորձում է կանխել», – գրել է Ջաֆարովը Ֆեյսբուքում:

Ադրբեջանական մամուլը տարածել է, որ փոխհրաձգության արդյունքում 9 ադրբեջանցի զինծառայող է մահացել, 4-ը վիրավորվել է:

Հայկական կողմի տվյալներով՝ ադրբեջանական կողմից 14 հոգի է զոհվել:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031