Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» կոչ է անում մասնակիցը դառնալ բողոքի գործողության, որն ուղղված է ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման

Օգոստոս 01,2014 14:57

«Ժառանգության» կոչը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին

Եվ այսպես, Հայաստանը դատարկող վարչակարգը, մեր լռելյայն թողտվությամբ, հասավ իր ուզածին՝ այսօրվանից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է եւս 10 տոկոսով կամ ընդամենը մեկ տարվա ընթացքում թանկացումը կազմում է շուրջ 40 տոկոս: Հայաստանի ազգային հարստությունը կողոպտելու, ինքնիշխանությունը փոշիացնելու եւ համազգային պայքարով ազատագրված Արցախը մանրադրամի վերածելու դիմաց օտարի շահերին համահունչ գործող ժամիշխանությունը այդպես էլ չանսաց էլեկտրաէներգիայի թանկացումը հետաձգելու եւ խնդիրն ավելի խորն ուսումնասիրելու՝ ժողովրդի ներկայացուցիչների հորդորներին:

Մի երկրում, որտեղ բնակչության մեկ երրորդը, այսինքն՝ մոտավորապես մեկ միլիոն մարդ, ըստ պաշտոնական տվյալների, ապրում է աղքատության գծից ցածր եկամուտներով, այսօրինակ կտրուկ թանկացումներն անթույլատրելի են: Ուստի՝ դատապարտելով իշխանությունների հերթական հակաժողովրդական որոշումը, «Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում օգոստոսի 1-ին, ժամը 19:00-ին Մատենադարանին հարող տարածքից մասնակիցը դառնալ քաղաքացիների կողմից կազմակերպվող բողոքի գործողության, որն ուղղված է ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:

Միեւնույն ժամանակ՝ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր ի վիճակի չեն մասնակցել մայրաքաղաքում կայանալիք ակցիային, կոչ ենք անում նույն ժամին ինքնակազմակերպվել եւ արդար բողոքի ձայն բարձրացնել իրենց բնակության վայրերում:

Մեր ակտիվ կենսադիրքորոշմամբ, խոհեմ պահվածքով այլեւս թույլ չտանք ոչ ոքի՝ մտնելու մեր գրպանները:

1 օգոստոսի 2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031