Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մանթո՞ ես, որ միլիցա ենք խփել, լավ ենք արել». Շանթ Հարությունյանը գոռում էր ոստիկանի վրա

Օգոստոս 01,2014 14:33

Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստին այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է նոյեմբերի 5-ի դեպքերին վկա ոստիկանների հարցաքննությունը:

Գործով վկա ոստիկան Արտակ Ավետիսյանի պատմելով, ծառայության շրջանակներում լսել է գոռգոռոցներ ու պայթյուններ: Ցուցարարներին մոտենալիս նկատել է ճանապարհային ոստիկանության մեքենա, որի հետեւում խառնաշփոթ էր, մարդիկ գոռգոռում էին: Հետո նկատել է, որ քաղաքացիական հագուստով անձի վրա են հարձակվել քանի ցուցարար ու հարվածել փայտերով, ոտքերով ու ձեռքերով: Ըստ վկայի, քաղաքացիական հագուստով անձը շարունակ գոռում էր, որ ոստիկան է: Հետո ինքը լսել է, թե ինչպես մի մարդ գոռաց` միլիցա է, խփեք:

Ոստիկանի պատմելով, հարվածող ցուցարարների մեջ էր զինվորական համազգեստով մի մարդ: Հետագայում իրենք պարզել են, որ այդ մարդը ամբաստանյալներից Վարդան Վարդանյանն է:

Վկան նաեւ պատմեց, որ նկատել է նաեւ սպորտային համազգեստով մի երիտասարդի, որը ձեռքի բռունցքի չափով իրեր էր նետում ոստիկանների ոտքերի տակ, որոնք պայթում էին: Նրա խոսքով, պայթուցիկներից ծուխ ու կրակ էր դուրս գալիս:

Ոստիկանը նաեւ պատմեց, որ դեպքի հաջորդ օրը իր գործընկերների հետ այցելել է իրենց գումարտակի հրամանատարին, որը որովայնի մասում վնասվածք էր ստացել ու գտնվում էր հիվանդանոցում: Այցելության ժամանակ ուսումնասիրել են համացանցում տեղադրված տեսանյութերը, ցուցարարների գործողությունները, պարզել են, որ պայթուցիկներ նետող սպորտային համազգեստով անձն էլ Ավետիս Ավետիսյանն էր:

Հարցին, թե հետագայում պարզեցի՞ն՝ ով էր քաղաքացիական հագուստով ոստիկանը, ասաց մինչ այդ է ճանաչել:

Հարցին՝ ասեք նրա անուն, ազգանունը, պատասխանեց միայն դեմքով է ճանաչում: Հարցին, թե պահանջե՞լ եք փաստաթուղթ, ասաց՝ ոչ, հետագայում էլ չի ճշտել, որովհետեւ ոստիկանական այլ ծառայություններից է ճանաչել նրան:

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը բարկացավ ու սկսեց գոռալ ոստիկանի վրա. «Մանթո՞ ես , որ միլիցա ենք խփել: Լավ ենք արել, տփել ենք, բախտդ բերել է, որ քեզ չենք տփել: Րոպեն մեկ ասում է՝ ասում էին, միլիցա է տփեք, տո ոստիկանն ի՞նչ իրավունք ուներ քաղաքացիական հագուստով գար: Դեմագոգություն է անում, ասեք՝ չանի»:

Դատավորի միջամտությունից հետո հարցաքննությունը շարունակվեց: Հարցին՝ իրենից ինչ հեռավորության վրա են պայթյուններ տեղի ունեցել, ոստիկանն ասաց՝ չի հասկանում հարցը: Ու մինչեւ վերջ էլ չասաց՝ ինչ հեռավորության վրա: Միայն ասաց, որ պայթուցիկներից աչքերն էր մրմռում, հազ էր առաջացնում:

Քաղաքացիական հագուստով ոստիկանին վերաբերող մեկ այլ հարցին ի պատասխան, ոստիկանը պատմեց, որ հարվածների արդյունքում արյունոտվել էր նրա դեմքը, վայր է ընկել հոծ գծի եւ մայթի միջնամասում:

Այդ պահին Շանթ Հարությունյանը կանգնեց ու կրկին սկսեց գոռալ ոստիկանի վրա. «Տո դու ով ես, դու գիտես ՝ սուտ խոսալն ինչ է»:

Դատավորը ընդմիջեց դատական նիստը, հեռացրին Շանթ Հարությունյանին: Իսկ մինչ այդ էլ ոստիկանին վիրավորելու համար դատարանի որոշմամբ սանկցիա կիրառեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031