Այսօր՝ օգոստոսի 1-ին, Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հարավ-Հյուսիս մայրուղու Աշոցք-Թալին ճանապարհահատվածի 55-րդ կիլոմետրում:
Ըստ shamshyan.com– ի, , ճանապարհի շինարարական աշխատանքների կատարման նպատակով տեղի ունեցավ պայթեցում:
Մինչ պայթեցումը նշված հատվածում ժամանակավորապես փակվեցին տրանսպորտային միջոցների համար ճանապարհը, ելնելով քաղաքացիների անվտանգությունից:
Ժամանել էին մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից, ոստիկանության Թալինի, Աշտարակի բաժիններից, տեղում էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության, փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարարական վարչության և Թալինի ու Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատներից, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողներ, ովքեր պայթեցման վայրից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա ուժեղացված ծառայություն էին կատարում որպեսզի քաղաքացիները չհայտնվեյին այդ տարածքում, ինչպես նաև գյուղացիների խոշոր և մանր եղջերավոր անասունները:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում