Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղվանից որոշ հացատեսակներ կթանկանան մեկ դրամով

Օգոստոս 01,2014 13:13

Մեկ ամիս առաջ` հուլիսի 1-ին, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած որոշման համաձայն, այսօրվանից կգործի էլեկտրաէներգիայի բարձրացած սակագինը: Հիշեցնենք, ըստ այդ որոշման օգոստոսի 1-ից սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը սահմանվեց 32,85 դրամ`1 կվտ/ժամ-ի դիմաց, գիշերային սակագինը՝ 28,85 դրամ: 6(10) լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին սահմանվեց՝ 38.85 դրամ, գիշերային՝ 28.85 դրամ, 0,38 կվտ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին՝ 41,85 դրամ, գիշերային սակագին՝ 31,85 դրամ:

Տնտեսագետների կանխատեսմամբ, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն իր հետ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների նոր թանկացման ալիք կբերի:

Aravot.am-ը փոքրիկ հարցախույզ անցկացրեց մայրաքաղաքի մի քանի խանութներում, պարզելու համար`էլեկտրաէներգիայի թանկացման կիրառումն արդեն իսկ որոշակի ազդեցություն ունեցե՞լ է կամ կա՞ն առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների թանկացումների մասին խոսակցություններ: Հարցախույզն անցկացվել է փոքրիկ կրպակներից մինչու սուպերմարկետներ: Ուշագրավ է, որ մեզ հետ զրույցի բռնված խանութպանները կամ պատասխանատու աշխատակիցները հորդորեցին անուններ չհրապարակել:

Ինչեւէ, զրույցների արդյունքում պարզվեց, որ թանկացումներ դեռ չեն եղել: Սովորականի նման խանութներն առավոտյան ստացել են եւ կաթնամթերքի, եւ հացամթերքի եւ մսամթերքի անհրաժեշտ քանակությունները` գործող գներով: Առաքիչները թանկացումների մասին անգամ չեն էլ խոսել: Թե ի՞նչ կլինի մի քանի օր անց, որեւէ մեկը չի համարձակվում կանխատեսել. «Հայաստանում ենք ապրում, ամեն ինչ էլ հնարավոր է»:
Որոշ խանութներում միայն որոշ հացամատակարարներ զգուշացրել են վաղվանից իրենց մատակարարած հացի տեսակի գնի փոփոխության մասին: Նախատեսվում է 0,1 տոկոսի թանկացում: Այսինքն, մեկ դրամի: Դա, բնականաբար, առաջացրել է խանութպանների վրդովմունքը` անհասկանալի է տվյալ հացատեսակների մեկ դրամով թանկացումը` համընդհանուր գնապահպանման ֆոնին: Ինչեւէ, առաքիչները պատասխանել են, որ իրենց ընդամենը հանձնարարված է զգուշացնել եւ, որ իրենք չեն զբաղվում վաճառվող ապրանքի գնային քաղաքականության որոշմամբ:

Մեզ հետ զրույցում քաղաքացիները եվս չէին համարձակվում գոհունակություն հայտնել, քանզի վստահ չեն, որ ասենք մինչեւ օրվա վերջն ապարանքների գները չեն փոխվի:

«Ի՞նչ իմանաս, իրանց ձեռը չի՞: Ով ինչ ուզում անում ա, մեր կարծիքը հաշվի առնողն ո՞վ ա»,- ասաց տնային տնտեսուհի տիկին Վարդուհին`ում հիասթափությունն ու հուսահատությունը, շատ այլոց նման, արդեն սահման չունի: Նա էլ վաղուց սկսել է մտածել Հայաստանից արտագաղթելու մասին, բայց հստակ որոշում դեռ չունի: Հարազատներից շատերն արդեն տարիներ առաջ են այդ քայլին դիմել, փոշմանել է, որ ժամանակին ինքն էլ չի հետեւել նրանց օրինակին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Դե ռոբերտ նազարյանն ու իր նմանները հայտնի թագուհու պես են մտածում-առաջնորդվում` հաց չկա, թող բուլկի ուտեն…… Իսկ մարդիկ արտագաղթում են ….մեղավորը ՆԱԵՎ ռոբերտ նազարյանն է… Անուն-ազգանունը դիտմամբ եմ փոքրատառ գրում…………

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031