Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը շփման գծում հայկական ուժերի հետ փոխհրաձգության արդյունքում իրենք 8 զոհ էին տվել, ևս 5-ը վիրավորվել էին:
«ԱՊԱ»-ն փոխանցում է, որ զոհվածների թիվը հասել է 9-ի, մահացել է նաև վիրավորվածներից մեկը:
«1news.az»-ի փոխանցմամբ իրավիճակը լարված է եղել Թարթառի շրջանի Գապանլի գյուղի մոտ, որտեղ իրենց կողմից 3 զինծառայող է զոհվել, և Ակնայի (Աղդամ) շրջանում, որտեղ երկու զինծառայող է զոհվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ զոհեր կան նաև Ղազախի շրջանում:
«ԱՊԱ»-ն հրապարակել է բոլոր զոհվածների անունները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ