ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Աղասի Մկոյանի նախագահությամբ, երեք ամիս ժամկետով կարգապահական գումարտակում պահելու դատավճիռ է կայացրել ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեջ մեղադրվող Գագիկ Ա.-ին:
Դատարանը, սակայն, կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը և նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել:
Գագիկ Ա.-ի նկատմամբ նշանակվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով`
վարքի վերահսկողությունը դնելով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրամանատարության վրա:
Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` հրամանատարության հսկողությանը հանձնելը, թողնվել է անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Գագիկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ մոտոհրաձգային գումարտակի ծանր զենքի դասակի գնդացրորդ, կոչումով շարքային,այս տարվա մայիսի 29-ին, ժամը 18:40-ի սահմաններում շարահրապարակ գնալու համար քաշքշել է շարքային Հովսեփ Ղ-ին, որից հետո նույն օրը, ժամը 19:20-ի սահմաններում նրանց միջև խոսակցությունը շարունակվել է, որը վերածվել է վիճաբանության և այդ ժամանակ Գագիկ Ա-ն աջ բռունցքով հարվածել է շարքային Հովսեփ Ղ-ի ձախ աչքի շրջանին` վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Գագիկ Ա-ն նախկինում դատված չի եղել:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ