Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իր գումարը չի բավականացնում «Վալեմ» հյուրանոցի հաշիվը փակելու համար

Օգոստոս 01,2014 12:22

«Վալեմ» հյուրանոցային համալիրի աշխատակից Միքայել Ս.-ն հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում այն մասին, որ 2014թ. փետրվարի 26-ին համալիր այցելած և VIP սենյակը զբաղեցրած չորս երիտասարդներից երեքը հեռացել են, իսկ չորրորդը մնալով հյուրանոցում խոստացել է փակել մատուցված ծառայությունների վճարը, սակայն լուսաբացին խաբեությամբ հեռացել է հյուրանոցից:

Ըստ Հատուկ քննչական ծառայության կայքէջի՝ Մարտի 24-ին, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Խաբեությամբ հյուրանոցից հեռացած Ալեքսանդր Պ.-ն, հուլիսի 5-ին, բերման ենթարկվելով Մալաթիայի քննչական բաժին, խոստովանել է, որ փետրվարի 26-ին իր երեք ընկերներին հրավիրել է «Վալեմ» հյուրանոցային համալիր: Հաշիվը պահանջելիս, երբ պարզել է, որ իր մոտ եղած գումարը չի բավարարում` ճանապարհել է ընկերներին: Հետագա վիճաբանություններից խուսափելու համար զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իր գումարը չի բավականացնում հյուրանոցի հաշիվը փակելու համար: Խնդրել է ուղարկել ոստիկաններ` նրանց ներկայությամբ պարտավորագիր գրելու համար: Հյուրանոց ժամանած ոստիկանները իրեն աջակցելու փոխարեն` իր կամքին հակառակ իրեն պահել են հյուրանոցի պահակակետում, որտեղից նա առավոտյան դիմել է փախուստի:

Հուլիսի 10-ին, քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ, նույն օրը քրեական գործերի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի1-ին մասով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահման ված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031