«Ժողովուրդ»-ը զրուցել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ ԵՄ երկրների եւ մի քանի այլ ազդեցիկ պետությունների սահմանած պատժամիջոցներն ինչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ տնտեսության վրա:
– Ի՞նչ է սպասվում ՀՀ-ի տնտեսությանը, եթե բոլոր «թելերով» մենք կապված ենք ՌԴ-ի հետ, որտեղ իրավիճակի վատթարացման նման ազդակներ կան։
– Հայաստանի իշխանության ներկայացուցիչները մինչ օրս էլ հստակ պատասխան չեն տվել, թե ինչ է լինելու մեր տնտեսության հետ։ Միայն Կենտրոնական բանկի կանխատեսումներում այդ դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին խոսելիս, իրենք նշում էին, որ համաշխարհային տնտեսության փոփոխությունների ազդեցությունը ՌԴ-ով կլինի բացասական, եվրոպականով կլինի դրական, բայց իրականում հայտնվեցինք շատ ավելի վատ վիճակում, քան կարելի էր պատկերացնել։ Ու այժմ կարիք կա, որ ՀՀ կառավարությունը, Կենտրոնական բանկը հստակ պատասխանեն, թե առաջիկա 6 ամսվա ընթացքում ինչ է սպասվում ՀՀ-ին։ Օրինակ՝ «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցն ինչ է լինելու, դրա պատասխանը չկա։ Դրանից է կախված նաեւ ՀՀ-ի տնտեսական վիճակը։ Բացի այդ՝ տրանսֆերտների կրճատում է սպասվում, որն էլ սոցիալական լարվածություն կառաջացնի, այսինքն՝ այս ամենի մեջ որեւէ դրական ֆոն չկա։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում