Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեշտալի է ՀՀ ինքնիշխանության մասին մտահոգություններ լսել մի երկրի կողմից, որի բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանն անվանում են Ռուսաստանի ֆորպոստ . «Ժողովուրդ»

Օգոստոս 01,2014 11:33

Ինչ վերաբերում է ՌԴ դեսպանատան հայտարարությունում նշված՝ ԱՄՆ-ի կողմից ՀՀ «ինքնիշխանության հասցեին հնչող թույլ սպառնալիքներին», ապա հարկ է նկատել, որ զավեշտալի է ՀՀ ինքնիշխանության մասին մտահոգություններ լսել մի երկրի կողմից, որի բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանն անվանում են Ռուսաստանի ֆորպոստ եւ հայտարարում, թե առանց ռուսների Հայաստանը պարզապես կորած է։ Էլ չասած՝ ռուսաց լեզվի կարգավիճակի մասին անհեթեթ հայտարարություններ անող կրեմլյան որոշ խոսափողների՝ Հայաստանի ինքնիշխանությամբ խիստ մտահոգ ելույթների մասին։

Իհարկե, միանգամայն արդարացիորեն նշելով, որ «Ռուսական ընկերությունների հետ շփումը դադարեցնելու կոչերը հակասում են Հայաստանի տնտեսության զարգացմանն աջակցելու մասին ամերիկյան կողմի կեղծավոր հայտարարություններին»՝ ՌԴ դեսպանությունում, սակայն, մոռանում են, որ այդ ընկերություններին տասը տարուց ավելի է «Գույք պարտքի դիմաց» ծրագրով նվիրաբերված են բազմաթիվ հզորություններ, որոնց գործարկումը կասեցրած, փոխարենը Հայաստանից ամենավերջին ակտիվներն էլ պարտքի դիմաց յուրացրած երկրի կողմից եւս ՀՀ տնտեսության զարգացման մասին մտահոգությունները, մեղմ ասած, կեղծավոր են։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031