Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ Հայաստանին այլ ելք չի մնում, քան հետեւել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։
Համեմատելով Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների դեպքում ՀՀ¬ին տրված արտոնություններն ու ներկայիս իրավիճակում նույնատիպ սցենարի հնարավորությունը՝ նա ասաց, որ Իրանի դեպքում այդ բացառությունները հստակորեն չէին տրված ՀՀ-ին, ՀՀ որոշ գործառույթների վրա աչք էին փակում պատժամիջոցներ սահմանողները։ Սակայն, ըստ նրա, եթե հիմա ՀՀ-ին հստակ նախազգուշացվել է, ապա ՀՀ-ն պետք է պահպանի այդ պատժամիջոցները, պետք է մնա այդ ռեժիմի սահմաններում։ «Այս անգամ Արեւմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, հաստատ աչք չի փակի։ Չեմ կարծում, թե հասկանալով ՀՀ տնտեսական ծանրագույն պայմանները՝ ՌԴ-ն ՀՀ-ին թույլ տա դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը։ Այլ բան, եթե ՌԴ-ն այլ ելք չունենալով, այսինքն՝ այլեւս չկարողանալով վերահսկել ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացիան՝ չստիպեր չդիվերսիֆիկացնել։ Ես կարծում եմ, որ հիմա էլ կարողանում է վերահսկել դա։ Չեմ կարծում, թե ՌԴ-ն թույլ տա, որ ՀՀ-ն փորձի այլ գործընկերներ փնտրել»,- ասաց նա՝ հավելելով, որ Ռուսաստանը խորտակվելով՝ Հայաստանին իր հետ կխորտակի։
Ըստ Ենոքյանի՝ կան, իհարկե, հնարավորություններ եւ անցքեր Հայաստանի համար, ազդեցությունը չի լինի ուղիղ, այլ անուղղակի։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում