Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Սերժ Սարգսյանը կանխեց այն, ինչ մենք ծրագրում էինք». «Ժամանակ»

Օգոստոս 01,2014 10:49

Հատված ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ ՍԴՀ կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հարցազրույցից:

– Ինչո՞ւ էիք պահանջում Տիգրան Սարգսյանի հրաժարականը։

– Որին պիտի հաջորդեի արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Դա պրոցես էր, որը պիտի բերեր դրան։

– Իսկ ինչո՞ւ չբերեց։ Դուք շատ լավ գիտեիք, որ Տիգրան Սարգսյանին հաջորդելու է Հովիկ Աբրահամյանը, որ օլիգարխիան գալու է իշխանության, որ կառավարությունը դառնալու է օլիգարխիկ։ Այսինքն՝ իմանալով այդ բոլորը՝ դուք այնուամենայնիվ պահանջում էիք Տիգրան Սարգսյանի հրաժարականը։

– Դա ճանապարհ էր ամբողջական իշխանափոխության, որին մենք ձգտում էինք։

– Այսինքն՝ գոնե ձեր գործընկների հետ պայմանավորվել էիք, որ առաջինը
Տիգրան Սարգսյանի հրաժարականն է, հաջորդը Սերժ Սարգսյանի՞նն է լինելու։

– Բոլոր հարցերը չէ, որ դու նախօրոք ձեւակերպում ես, բայց հասկանում ես, որ պրոցեսի ընթացքում այդ ձեւակերպմանը կարող ենք գալ, եւ այդ տրամադրությունները կային բոլորի մոտ, հետեւաբար կարելի է ասել, որ, այո, մենք ունեինք այդ համաձայնությունը, եւ եթե մեզ հաջողվում էր հասնել Տիգրան Սարգսյանի հրաժարականին հանրային ճնշման արդյունքում, ապա միանշանակ այդ հանրային ընդվզումը շարունակություն էր ունենալու, եւ հասարակությունը չէր բավարարվելու միայն Տիգրան Սարգսյանի հրաժարականով։ Կար նման համաձայնություն, եւ մենք գնում էինք դրան։

– Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո Ձեր գործընկերները հրաժարվեցի՞ն այդ նախնական համաձայնությունից։

– Ո՛չ, նման բան չկար։ Խնդիրն այն էր, որ Սերժ Սարգսյանը կանխեց այն, ինչ մենք ծրագրում էինք։

– Փաստորեն, Սերժ Սարգսյա՞նն էր ընդհանուր առմամբ տնօրինում եւ կառավարում քառյակի պայմանավորվածությունը։

– Դուք կարող եք այդպես մտածել, իսկ ես կարող եմ ասել, որ դա զուրկ է հիմնավորումից: Ձեր ձեւակերպումը մի փոքր սխալ է։ Մենք չէինք կարող կանխատեսել, որ Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ առաջ Տիգրան Սարգսյանին գահընկեց կաներ։ Ամեն դեպքում, նա հաշվարկել էր, թե ինչ է սպասվում իրեն, եւ Տիգրան Սարգսյանի հրաժարականը վաղուց արդեն պլանավորված էր։ Նա ուղղակի սպասել էր հարմար պահի, որպեսզի այդ ընդհանուր լարվածությունը կարողանա մեղմել։ Ինչը, պիտի խոստովանեմ, այդ պահին նրան հաջողվեց։

Արման ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031