Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պետք է ասել թոշակառուին

Օգոստոս 01,2014 10:32

Ենթադրենք, ես բարձրաստիճան պաշտոնյա եմ (Աստված մի արասցե, իհարկե), եւ փողոցում ինձ մոտենում է ամիսը 30 հազար դրամ թոշակ ստացող թոշակառու եւ հռետորական հարց է տալիս՝ բա ես ինչպե՞ս մուծեմ էլեկտրաէներգիայի վարձը: Փորձում եմ ինձ պաշտոնյայի տեղը դնել՝ ինձ համար 100 հազար դրամ այսկողմ կամ այնկողմ՝ որեւէ նշանակություն չունի: Բայց, մտածում եմ ես պաշտոնյայի փոխարեն, ես գիտեմ, որ տվյալ թոշակառուի համար 3-5 հազար դրամը լուրջ գումար է:

«Ես նրա վիճակի համար անմիջական պատասխանատվություն չեմ կրում,- շարունակում եմ մտածել պաշտոնյայի փոխարեն,- այն, ինչ ես ունեմ, ես, իհարկե, չեմ վաստակել իմ արդար քրտինքով, բայց ես կոնկրետ այս կնոջից հո որեւէ բան չե՞մ խլել: Եվ հետո, եթե ես նույնիսկ մնայի իմ աշխատավարձի հույսին, արդյոք դա որեւէ ձեւով կնպաստե՞ր, որ Հայաստանում թոշակներն ավելի բարձր լինեինե: Եթե այդ ,ինքնասփոփիչե եւ ,ինքնախաբկանքե մտքերը պաշտոնյային շատ հեռու տանեն, ապա նա գուցեեւ վրդովվի՝ ,ինչ ես ինձնից ուզում, այ կնիկ, գնա ուրիշ տեղ բողոքի»:

Բայց այդ դեպքում պաշտոնյան կդատափետվի եւ կպախարակվի լրատվամիջոցների կողմից: Հետեւաբար կարելի է ընտրել ավելի պոպուլիստական տարբերակ՝ ուղարկել այդ կնոջը վարորդի կամ օգնականի հետ մոտակա փոստի բաժանմունք եւ մուծել նրա 10 ամսվա էլեկտրաէներգիայի վարձը: Այդ տարբերակի օգուտն այն է, որ կինը պաշտոնյային օրհնելու է՝ «վայ, թագավոր ջան, մենակ դու ես էս ժողովրդի մասին մտածում, որ բոլորը քո նման լինեին…»: Տարբերակի բացասական դրսեւորումն էլ այն է, որ ,ժողովրդի մասին մտածողե պաշտոնյայի համբավը շատ արագ կտարածվի, եւ հաջորդ օրը փողոցում նույն հարցը կտան 10 թոշակառուներ, իսկ երկու օր հետո՝ 100: Այդ պարագայում ավելի լավ է դառնալ ոչ իշխանական պատգամավոր եւ բարձրաձայն, ԱԺ ամբիոնից ,մտածել ժողովրդի մասինե՝ դարդ անելով երկրի կործանման թեմայով:

Կա, իհարկե, ,պաշտոնական տարբերակըե. «Ցավում եմ, մայրիկ ջան, որ քո վիճակն այդպիսին է, բայց, գիտեք, մեր բյուջեի հնարավորություններն առայժմ սրանք են: Բայց մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստանի բոլոր քաղաքացիները ստանան արժանապատիվ թոշակ ու աշխատավարձ»: Բավականին «գաղջ» տարբերակ է, որից թոշակառուները գուցե ավելի շատ վիրավորվեն, քան կոպտելուց:

Ամենալավ լուծումն, իհարկե, փողոցներով չքայլելն է: Իսկ ավելի լավը՝ պաշտոնյա չլինելը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Լավատես says:

    ՝Ենթադրենք, ես բարձրաստիճան պաշտոնյա եմ (Աստված մի արասցե, իհարկե)՝
    ՝Իսկ ավելի լավը՝ պաշտոնյա չլինելը:՝
    Մեր մտավորականության մանկական մտածելակերպն է, առաջ ասում էին ՝քաղաքականությունը կեղտոտ գործ է՝ ու մեր մտավորականությունը մաքուր խղճով ազգի կառավարումը նվիրեց ինչ որ կեղտից չվախեցող անհայտ մարդկանց:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ո՞ւր էր, որ ես էլ հասուն մարդու մտածողություն, քաղաքացիական բարձր գիտակցություն ունենայի այն չափով, որ խիզախորեն ծածկանունով մեկնաբանություններ գրեի համացանցում:

      • Արսեն says:

        Ւսկ դուք փորձեեք։ Եթե հասարակության ընդհանուր վիճակը նպաստավոր չէ ձեր ունեցած «քաղաքացիական բարձր գիտակցությունը» հրապարակային ցուցադրելու և քննարկման դնելու համար, կարող եք դա անել ծածկանվան տակ համացանցում մեկնաբանություններ գրելով։ Խորհուրդ կտամ դա անել «Առավոտ» թերթի խմբագրականների տակ եղած մեկնաբանություններում։ Խմբագիրը՝ ճիշտ է, աչքի չի ընկնում քաղաքացիական գիտակցությամբ, բայց և չի խոչնդոտում մնացածի ինքնազարգացմանը։ Մեկ-մեկ մեկնաբանությունների մեջ արժեքավոր բաներ լինում են։ Այդ դեպքոմ՝ մենք միասին կփորձենք հասկանալ թե հատկապես ինչը խանգարեց խմբագրն թերթում դրսևորել իր բարձր քաղաքացիական գիտակցությունը (եթե ուներ)… ..)))..

      • Լավատես says:

        Եթե շատ մեծ անհրաժեշտություն չկա, համացանցում իրական անձնական տվյալներով հանդես գալը երեխայություն է, ոչ թե խիզախություն։

      • Ruben says:

        Օրինակ՝ «Գամառ-Քաթիպա»:

  2. Կարո Մելիքյան says:

    Պարոն Աբրահամյան, շատ անհավանական ենթադրություն արեցիք.
    Մեր բարձրաստիճան պաշտոնյաները, երբ՞էն փողոցով քայլոմ, որ նման գլխացավանքների ռաստ գան, նրանց ձեռները ճար լինի ՝մեքենայով կմտնեն լիֆտ,կամ բնակարան՝…չէ մի, զայլա կա…,որ հանկարծ՝ իրենց տեսնեն,կամել՝ իրենք տեսնեն,որ մի հատ էլ բարեւեն։ Ավելի լավ է՝շառից-փորձանքից հեռու…

  3. սրանից էլ պարզ խնդիր,ուղակի տպեք ատ 100000 թղթադրամներ ու բաժանեք ժողովրդին,գոնե շաբաթը մեկ անգամ….

  4. Մարդ says:

    Եթե ես բարձրաստիճան պաշտոնյաի տեղը լինեի « ինչ կա որ, լավ էլ յուղոտ գործ ա . Չեմ կարծում որ որեվ է մեկը նախնտրեր թոշակ ստացող թոշակառուի տեղը »
    Կասեի թոշակ ստացող թոշակառուին « բա դու տղա , աղչիկ , թոռ բան չունես ?» , բա թող գնան արտասահմաններում , խոպաններում աշխատեն , փող ուղարկեն մենք ել լավ կապրենք , դու ել. Էտքան հնարավորություններ ենք ստեղծել. Հիմա էլ խոմ սովետ ի վաերը չեն»……..

  5. Իսկ եթե ավելի լուրջ,պետք է մշակել այնպիսի ստրատեգիա,որ համ իշխողները կուշտ մնան ,համ էլ ժողովուրդը ողջ:
    Ընդհանրապես ղեկավարությունները,որպես փոքր պետություններ ի զորու չեն ինքնագլուխ բարգավաճացնեն երկիրը ու հողեր նվաճել տնտեսությունը զարգացնելու համար,քանզի կախում ունեն հզոր տերություններից,:
    Ստրատեգիան կայանում է նրանում,որ Գեր հզոր տերությունները կախում ունեն Եվրոպաի թագավորական տներից,իսկ ով նրանց կառավարում է,նա էլ որոշում է կայացնում.:
    Իսկ մեր ստրատեգիան կայանում է նրանում,որ մենք կառավարենք այդ թագաորական տներին:
    Մի խոսքով մինչև այդ ամենը մեր ազգի հսկողության տակ չլինի,բան չէ փոխվի աշխարհում:

    Հետ Գրություն:

    Ես լոզունգ չեմ անում,սա կարծիք է …շարունակության համար կապնվեք Արամ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջով մեր հետ

    ՀԱՐԳԱՆՔՆԵՐՍ

  6. ՀՀ քաղաքացի says:

    Երբ համադրում ես սա եւ ձեր եթերում պատգամավոր Մարգարիտ Եսայանի ասածները` հասկանում ես թե ինչու են մարդիկ արտագաղթում……………………

  7. Աբո says:

    Մինչև 1990 թվականը բոլոր պետական շինությունները կառուցվել են այսորվա թոշակառուների գումարներով (մարդկանց վճարում էին ցածր աշխատավարձ,բայց կառուցում էին դպրոցներ, մանկապարտեզներ,հանգստյան տներ,կուլտուրայի կենտրոններ,կինոթատրոններ),իսկ հետո հայտնվեցին ինչվոր սեփականատերեր և հիմաել միլիոններով վաճառում են, ու մեկը չի հարցնում «էտ շինությունը հերտա՞ կառուցել»:Հենց այդ անշարժ գույքերի վաճառքից ել պետք է արժանապատիվ թոշակ վճարեն:
    Հիմա ել երիտասադներին են ուզում կթել իրանց « պարտադիր կուտակայինով»
    Ես թոշակառու չեմ 🙂 և պետության վրա հույս չեմ դնում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031