Յունիբանկի «Կենտրոն» մասնաճյուղը տեղափոխվել է նոր, հաճախորդների սպասարկման համար ավելի հարմարավետ տարածք: Մասնաճյուղի նոր հասցեն է` Երևան, Կիևյան 8, թիվ 64: Տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից և բիզնես միջավայրից: Այն հաճախորդները, որոնք նախընտրում են սպասարկվել «Կենտրոն» մասնաճյուղի նախկին տարածքի մոտակայքում, կարող են օգտվել բանկի «Երիտասարդական» (Երևան, Աբովյան 23/2), «Օպերա» (Երևան, Սայաթ-Նովա 1) և «Թամանյան» (Երևան, Թամանյան 2ա) մասնաճյուղերի ծառայություններից:
Յունիբանկը մշտապես մեծ ուշադրություն է հատկացրել մասնաճյուղային ցանցի ընդլայնմանն ու տարածքների բարելավմանը, հատկապես` ծառայությունների հասանելիության և որակի բարձրացման առումով: Այժմ բանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 46 մասնաճյուղերով:
Բանկի բոլոր մասնաճյուղերն իրականացնում են ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում և կոմունալ վճարումների ընդունում:
Հիշեցնենք, որ «Հաղթանակ», «Օպերա» և «Լոռի» մասնաճյուղերն աշխատում են վեցօրյա ռեժիմով` հաճախորդների սպասարկում իրականացնելով նաև շաբաթ օրերին: «Զվարթնոց» մասնաճյուղն աշխատում է առանց հանգստյան օրերի` շուրջօրյա: Յունիբանկի հաճախորդների թիվը գերազանցում է 250 000:
Յունիբանկ