Մամուլի շենքի 15-րդ հարկից ամեն օր հետեւում ենք, թե Երեւանի պետական կրկեսի աշխատանքներն ինչ փուլում են, ու… անհանգստանում: Աշխատանքային օրվա ավարտին, երբ բանվորները տուն են գնում, չգիտես ինչու, կռունկավարը կռունկի սլաքը Դամոկլյան սրի նման կախված թողնում է Ագաթանգեղոս փողոցի բանուկ մասի վրա շրջած:
Նկատի առնելով, որ վերջին շրջանում բնությունը «զայրացել է» եւ ուժգին քամիներն ու ընդերքի տատանումները Հայաստանի տարածքում ակտիվացել են, սարսափելի է մտածել, թե ինչ աղետալի վիճակներ կարող են լինել, եթե, Աստված մի արասցե, կռունկը հավասարակշռությունը կորցնի:
Լուսանկարները՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
31.07.2014