Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կալիֆորնիայում շատ ճանաչված հայ բժիշկներ կան». գլենդելաբնակ գյումրեցի վիրաբույժ

Հուլիս 31,2014 23:25

Մոտ 10 օր է` Գյումրու բժշկական կենտրոնում բարեգործական վիրահատություններ է անցկացնում ծննդով գյումրեցի, սակայն Գլենդելի երկու հայտնի կլինիկաներում` «Glendale adventist medical center» և «Glendale Memorial Hospital» աշխատող վիրաբույժ Գևորգ Մութաֆյանը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց` կա՞ն հայ ճանաչված բժիշկներ ԱՄՆ-ում: « Իհարկե, շատ ճանաչված բժիշկներ կան Կալիֆորնիայում, այս 20 տարվա ընթացքում շատ մեծ քանակությամբ երիտասարդ բժիշկներ ունենք, և ոչ միայն բժիշկներ, այլ փաստաբաններ և այլ մասնագետներ: Զարմանալի չէ տեսնել, թե ինչպես հայերը շատ շուտ ընտելացան,պարզապես հաճելի է, որ մեծ քանակությամբ բարձր որակի պրոֆեսիոնալներ ունենք: Ես ԱՄՆ-ում շուտ չեմ բնակվել, բայց պատմում էին, որ հայերը, երբ նոր էին եկել ԱՄՆ, մատների վրա կարելի էր հաշվել բժիշկներին կամ փաստաբաններին: Իսկ այսօր էնքան շատ ենք, որ հաճույք կարելի է ստանալ այս փաստից: Իմ կարծիքով, շատերը ուշ, թե շուտ մի բան կուզենային վերադարձնել իրենց հայրենիքին`տարբեր ձևերով: Ինչպես տեսնում եք, մարդիկ գալիս, վիրահատում են, մենք մի փոքր խումբ ենք ստեղծել, որ Գյումրիում հաջողության հասնենք, մեր խմբի մեջ կան վիրաբույժ-բժիշկ Քոշկարյանը, որը գլխավոր բժիշկն է մեր «Glendale adventist medical center»-ում, շատ հարգված վիրաբույժ է, 30 տարվա փորձ ունեցող, նրա կինը տիկին Թեքելյանը թերապևտ է, Լեո Դումանյանն էլ ուռոլոգ է, բոլորով աշխատեցինք, լավ ստացվեց: Մեզ հետ նաև բուժքույրեր կային` Ռուբինա Խաչիկյանը, նա օգնում էր, որ մեր բժշկական պահանջները բավարարվեն, որպեսզի հիվանդներին այստեղ մեր ուզածի պես նայեինք ու բուժեինք»,- ասաց մեր զրուցակիցը:

Մենք վիրաբույժից հարցրեցինք` ինչպե՞ս է լինում, որ հայը ամեն տեղ առանց խոչընդոտների դրսևորվում է, մեծ համբավ է ձեռք բերում, սակայն չի կարողանում այդ նույն հաջողություններ ունենալ հայրենիքում, իր կարծիքով` ո՞րն է դրա պատճառը: «Գիտեք ինչ, այս երկիրը մեզ հասել է Սովետական Միությունից, հետո երկար տարիներ մենք ունեցել ենք փակ երկիր, սահմաններ, էդ ամենը հետ բերել, վերականգնել, շատ դժվար է: Ես չեմ կարող մյուսների մասին ասել, բայց երբ որ ես սովորում էի Սանկտ Պետերբուրգում, ավարտեցի, ես զգում էի, որ կարիք ունեմ խորանալու, ավելի շատ սովորելու ու այդ կարիքն էր, որ ինձ ուղղեց ԱՄՆ և ես ուզեցի շարունակել իմ ուսումը, շարունակեցի: Էդ մարդուց էլ է գալիս, ես վստահ եմ, որ Հայաստանում մասնագետներ կան, որոնք շատ լուրջ մոտենում են այդ հարցերին, հիմա ինտերնետ էլ կա, գրականությունն է գալիս Հայաստան, և իրենք ամեն ինչից տեղյակ են, գնում են, սովորում են, վերապատրաստվում են տարբեր երկրներում: Նաև շատ հայեր գիտեմ, որոնք գալիս են ԱՄՆ, վերապատրաստվում են, հարցը դա չէ, պարզ է , որ անձերը կան և կլինեն, հարցը այն է, որ կարողանանք ԱՄՆ- ի ստրուկտուրան բերենք կառուցենք Հայաստանում, համակարգային փոփոխություն անենք, որը դժվար է, ծախսատար է, բայց նաև մեր ադմինիստրացիայի ցանկությունից է կախված: Նոր կուլտուրա է պետք, փոփոխություն է պետք, բայց հասկանալի է , որ միանգամից չի լինի, իմ կարծիքով Հայաստանը շատ լավ առաջ է գնում, մենք էլ կփորձենք այս հարցում օգտակար լինել շատ», -ասաց բժիշկը: ՌԴ-ում կրթված, 1997 թվականից ԱՄՆ-ում կրթությունը շարունակած գյումրեցի բժիշկը մասնագիտացել է լապորոսկոպիկ վիրաբուժության մեջ: Թե ինչպես է այս մեթոդով նիհարեցնում գեր մարդկանց, իսպառ բուժում շաքարային դիաբետը, այս մասին կանդրադառնանք առաջիկայում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031