Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանը հայտնեց, որ հուլիսի 31-ի ժամը 18-ն անց 15 րոպեից մինչ այժմ ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծում է Բարեկամավանը: Գնդակները դիպչում են տների պատերին , տանիքներին:
Հ. Ղարաքեշիշյանն ասաց. «Գնդակոծություններից մեր տան ցինկապատ տանիքը ծակծկվել, մաղ է դարձել: Այլեւս անհնար է այն նորոգել: Մնում է թողնել տունը, հեռանալ գյուղից»: Նրա վկայությամբ՝ գնդակները խոցել են իրենց տնից ցած անցնող բնական գազի խողովակը: Հայ սահմանապահները պատասխան կրակ են բացել, սակայն ազերիները չեն դադարեցնում Բարեկամավանի գնդակոծումը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ