Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարկայինը կասկածելի էլեկտրոնային հարկային հաշիվները մանրադիտակով ստուգել է

Հուլիս 31,2014 18:52

«ՈՒրախ եւ տխուր» ՍՊԸ-ն պետբյուջե կվճարի լրացուցիչ 28.5 մլն դրամ, «Բիո ունիվերսալ» ՍՊԸ-ն` մոտ` 198.1 մլն դրամ: Հարկայինը պարզել է, որ այս երկու ընկերություններն ամենաշատ են խուսափել հարկային պարտավորություններից: Հարկային ծառայությունը հրապարակել է ոչ բարեխիղճ հարկատուների` հուլիսի երկրորդ տասնօրյակում արձանագրած խախտումների արդյունքները: Հարկային ծառայության տվյալներով, ընդհանուր առմամբ 651.7 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն է առաջադրվել:

«Ագաթա ֆարմ», «Այսբերգ քուլ», «Գրանդ պետրոլիում» ՍՊԸ-ները ՀԴՄ շահագործման կանոններն են խախտել, ինչի համար պետք է վճարեն 4863.0 հազ. դրամի տուգանք: «Մետրոշինվերանորոգում» ԲԲԸ-ն, «Նյու սքայ գրուպ» ՍՊԸ-ն «Ալֆա սիսթեմ թեքնոլոջիս» ՓԲԸ-ն էլ աշխատակիցներին են թաքցրել` խուսափելով վճարել 6344.0 հազ. դրամի հարկ:

Հարկայինը ապրանքային մնացորդների եւ գների խախտման դեպքեր է արձանագրել «ՄՎ քեմիքլ գրուպ» Հ/Ձ-ում, «Վալան պրոֆ» եւ «Աեմ գրուպ» ՍՊԸ–ներում:
Այս տարվա հուլիսի առաջին տասնօրյակում 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ դուրս գրված հարկային հաշիվները աճել են 53.7%-ով: Ստվերային շրջանառությունը կրճատելու նպատակով հարկայինը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի ամենօրյա հսկողություն է իրականացնում: Հարկայինի համար հատկապես կասկածելի են թվում անվավեր կամ չեղյալ ճանաչված էլեկտրոնային հարկային հաշիվների դեպքերը:

Նշենք, որ ՀՀ ողջ տարածքում օբյեկտիվ կամ սույբեկտիվ պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ են ճանաչվել թվով 7084 էլեկտրոնային հարկային հաշիվներ՝ 3.5 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, «Աթենք» ՍՊԸ-ի հարկային հաշիվների քանակն ավելացել է 1000 հատով` լրացուցիչ 52.4 մլն դրամով: «Բարի Սամարացի» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 5093 հատով` լրացուցիչ 17.3մլն դրամով: «Ադամիում» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 619 հատով` լրացուցիչ 57.0մլն դրամով: «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 2446 հատով` լրացուցիչ 138.9 մլն դրամով:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031