Լրահոս
Օրվա լրահոսը

Մինաս Ավետիսյանի որդին ու Սամվել Բալասանյանը լեզու չեն գտնում. (Տեսանյութ)

Հուլիս 31,2014 18:42

Այս մասին երեկ ավագանու նիստի ժամանակ դժգոհեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Բանն այն է, որ Մինաս Ավետիսյանի  «Հայկական հովվերգություն» որմնանկարի վերականգման  ու Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճ տեղափոխելու համար  նախկին իշխանությունները «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի հետ պայմանագիր են կնքել վճարելու 37 միլիոն դրամ, իսկ բանավոր պայմանավորվածության արդյունքում այդ գումարը կազմել է 55 միլիոն դրամ: Գյումրու ներկայիս իշխանությունները հրաժարվում են  վճարել ավելցուկ գումարը` նշելով, որ որևէ հիմնավոր ապացույց չկա: Քաղաքապետարանը մինչև օրս վճարել է 35,5 միլիոն դրամ,  պատրաստվում է  վճարել  նաև 4,5 միլիոն դրամ, որից 1,5միլիոնը  պայմանագրով պարտք մնացած գումարն է, իսկ 3 միլիոն դրամը փոխանցվելու է  ավագանու որոշմամբ: Սակայն,  քաղաքապետ Սամվել Բալասանյանի նեղվելով, իրեն են ներկայացրել մի ցանկ`ասելով, որ նախկին քաղաքապետի հետ պայմանավորվել ենք  վճարել 55 միլիոն դրամ. պարտքեր ունեն  իտալացիներին, «Ալեքսանդրապոլ» հյուրանոցում  ևս պարտքեր  կան` 3 միլիոն 800 հազար դրամի կարգի, որտեղ հյուրընկալել են երկու  իտալացիներին: «Ճիշտն ասած երկու տարի է` ոնց որ լեզու  չենք գտնում, վերջը իրա որդին է, իրա հիմնադրամը, ճիշտն ասած»,- նեղվեց Սամվել Բալասանյանը:

Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն  էլ շարունակեց . «Նախկին քաղաքապետը պայմանավորվել է բանավոր` էս ինձ, էս քեզ տարբերակն են ընտրել, էս քարը ես կվերցնեմ, էս փայտը դու դիր,  ու առանց որևէ համաձայնագրի, առանց որևէ հաստատման  37 միլիոն պայմանագիրը կնքելուց  հետո. բանավոր որոշել են, որ 15 միլիոն  քաղաքապետարանը պետք է ծախսեր անի լրացուցիչ, մենք էդ ծախսերը չենք կարող վերցնել մեզ վրա, որովհետև ոչ գրություն կա, ոչ հաստատված որևէ բան կա, ոչ էլ իրավունք ունենք էդ ծախսերը կատարելու բանավոր էսպես ասեմ պայմանավորվածության հիման վրա է, էն  էլ նախկին քաղաքապետարանի, էդ իսկ պատճառով մանրամասն էդ 3 միլիոնի մեջ տեղավորել ենք բոլոր ծախսերը»:

Սամվել Բալասանյանն  էլ ասաց, որ 4,5 միլիոնը կտան, որ որմնանկարի  վերականգման աշխատանքները ավարտվեն, բայց սկզբում կփոխանցեն 2 միլիոն դրամը, որպեսզի տեսնեն, թե  ինչ գործ են  անում իտալացիները: Ըստ քաղաքապետի,  սիրուն չէ, Մինասի որմնանկարի ավարտին չհասցնելը կապել Գյումրու քաղաքապետարանի կամ ավագանու հետ,  այն ավարտին հասցնելը թասիբի հարց է:

Լևոն Բարսեղյանն էլ իր ելույթում  ասաց, որ իտալացիները խոպան են դարձրել Գյումրին, մինչդեռ «Մինաս Ավետիսյան» բարեգործական  հիմնադրամը կարող էր Գյումրու գեղարվեստի ակադեմիայի  կադրերից մասնագետներ ` վարպետներ ու ենթավարպետներ պատրաստել,  որոնք այդ նույն գործը կանեին առանց քաշքշուկների և  ձգձգումների: Նա հորդորեց այսուհետ թույլ չտալ Գյումրին դարձնել խոպան իտալացիների  համար:

Մանրամասները` տեսանյութերում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031