Ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Անդրանիկ Ազիբեկյանին հարցրեցինք, թե հուլիսի 28-ին ի՞նչ հանգամանքներում է վթարի ենթարկվել: Նա հայտնեց, որ այդ օրը մեռելոց էր, ինքը Չարենցավանում մասնակցել է քառասունքի արարողությանը: Իջեւան է վերադարձել իր ծանոթ, 35-ամյա Հրայր Միրումյանի վարած ավտոմեքենայով:
«BMW X5» մակնիշի ավտոմեքենան գիշերվա 1-անց 30-ի սահմաններում Սեւանի ճանապարհին դուրս է եկել ճամփեզր եւ բախվել ծառին: Անդրանիկ Ազիբեկյանն ասաց, որ ինքը Հրազդանի բժշկական կենտրոն է դիմել, որպեսզի իմանա՝ վնասվածքներ ստացե՞լ է, թե՝ ոչ: Բարեբախտաբար, Ազիբեկյանը վնասվածքներ չի ունեցել: Հաջորդ առավոտ Իջեւանում նա աշխատավայր է ներկայացել: Ոստիկանապետն ասաց, որ ինքը դեպքի վերաբերյալ վերադասին զեկուցագիր է գրել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ