Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի աշխատակազմն ու ՀՀԿ-ն հետաքրքրվել են արտագաղթի միտումներով

Հուլիս 31,2014 17:25

ՄԱԿ-ի մարդաբանական հիմնադրամի տվյալներով, դարավերջում Հայաստանում կմնա 1-1,5 միլիոն բնակիչ ու դեռ պարզ չէ՝ նրանց քանի տոկոսը կլինեն հայեր:

ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀԿ-ի պատվերով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հանրապետության կտրվածքով 4400 չափահասների շրջանում հարցումներ է անցկացրել՝ պարզելու արտագաղթի միտումները:

«Պոտենցիալ գնացողների ծավալներով առաջին տեղը Կոտայքն է, պատճառն այն է, որ այս մարզը ուրբանիզացված մարզ է, այնտեղ ժամանակին տասնյակ գործարաններ են եղել, գյուղատնտեսությամբ զբաղվելու առումով անբարենպաստ մարզ է: Նույնը Արագածոտնի, Վայոց Ձորի ու Շիրակի մարզերում է»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց պարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով, իրենց ուսումնասիրության շրջանակներում պարզել են, որ ամենաշատը պատրաստ են արտագաղթել Վայոց Ձորում, այնտեղ էլ, ըստ սոցիոլոգի, հողատարածքների, գյուղատնտեսության զարգացման խնդիր կա.«Տեղացիները չեն դիմանում խաղողի մրցակցությանը Արարատի հետ: Երկրորդ տեղում Արմավիրն է, հետո՝ Արագածոտնը եւ այլն: Հիմնականում ստացվում է, որ Հայաստանի բնակչության 45 տոկոսը պոտենցիալ արտագաղթող է, որից 7 տոկոսը՝ ամեն վեցերորդը, պայուսակը կապել, տոմսերը առած սպասում է՝ երբ գնա»:

Հետո պարոն Ադիբեկյանը պատմեց, որ պետական պաշտոնյաներ են իրեն զանգում՝ հարցնելու ՄՄ մտնելը արտագաղթը կկասեցնի՞, թե՞ կավելացնի. «Արտագաղթը նայեք՝ ինչ է մեզ բերում. Ընտանիքների 11 տոկոսը եկամուտը ստանում է դրսից: Մենակ Ռուսաստանից Հայաստան է գալիս երեք միլիարդ դոլար: Այն ծախսվում է առեւտրի, սպասարկման ոլորտում, պահպանում է մեր փոքր, միջին բիզնեսը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031