Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ կալանքից ազատ արձակեն հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին և հանեն նրա և նրա ամուսնու՝ Արիֆ Յունուսի նկատմամբ քաղաքական շարժառիթներ հետապնդող մեղադրանքները: Այս մասին ասված է «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ, փոխանցում է «Կոնտակտ»-ը:
«Չորս ամիս տևած մեղադրանքների և հետապնդումների ենթատեքստը ցույց է տալիս, որ Լեյլա և Արիֆ Յունուսի դեմ մեղադրանքները կեղծ են և նրանց լռեցնելու նպատակ ունեն», – հայտնել է Ռեյչել Դենբերը՝ «Human Rights Watch»-ի Եվրոպական և Կենտրոնական Ասիայի բաժնի գործադիր տնօրենը:
«Իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն Ադրբեջանի առաջատար իրավապաշտպանների նկատմամբ ահաբեկման արշավը և թույլ տան նրանց անարգել աշխատել», – ավելացրել է նա՝ նշելով, որ Ադրբեջանի միջազգային գործընկերները, այդ թվում՝ Եվրախորհուրդը, պետք է հստակ հասկացնել տան, որ Յունուսների դեմ հետապնդումները ուղղակիորեն կազդեն Ադրբեջանի իշխանությունների հետ հարաբերությունների վրա:
«Կոնտակտ»-ը հայտնում է, որ Յունուս ամուսինները մեղադրվում են Հայաստանի օգտին լրտեսելու մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ