Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Երևանի Վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավոր Կարինե Հակոբյանի նախագահությամբ, պետք է հրապարակվեր գործարար Խաչիկ Խաչատրյանի (Ձվերի Խաչիկ) բողոքի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրող Սոնա Գրիգորյանի մասով վերաքննիչ բողոքի վճիռը:
Տեղեկացնենք, որ նիստը նշանակված էր ժամը 12:02-ին և պետք է կայանար 318 նիստերի դահլիճում: Armlur.am-ի նկարահանող խումբն ու պատասխանող Սոնա Գրիգորյանը դատարան էին ներկայացել 11:40-ին: Սակայն ժամը մոտ 12:30-ն էր, բայց անհասկանալի պատճառներով նիստը չէր մեկնարկում: Փորձեցինք հասկանալ` որն է ուշացման պատճառը: Կապ հաստատելով նախագահող դատավորի օգնականի հետ` տեղեկացանք, որ 320 դահլիճում արդեն հրապարակվել է վճիռն առանց կողմերի ներկայության: Երբ փորձեցինք պարզել, թե երբ է հրապարակվել վճիռը, և ինչու չեն հայտնել դահլիճի փոխելու մասին, աշխատակցուհին մեզ հայտարարեց. «Ես եկա հարցրի` ո՞վ է Կարինե Հակոբյանին սպասում, ոչ ոք ձայն չհանեց: Ես հո հերթով չեմ մոտենա` հարցնեմ»:
Այնուհետեւ, մեզ «բախտ» վիճակվեց ծանոթանալ դատարանի կայացրած որոշմանը: Այսպիսով` դատարանը որոշել է վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Տաթև Հարությունյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք armlur.am-ի կայքում