Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում լրագրողները Հայաստանի բնապահպանության նախարարության բնության հատուկ տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանին (նկարում՝ ձախից) հարցրին, թե Կովկասյան գորշ արջերի հաշվառում կատարվո՞ւմ է: Որպես օրինակ բերելով մամուլի հրապարակումներն այն մասին, թե Տավուշի մարզպետը Կողբում անազատության մեջ գորշ արջեր է պահում, ինչի մասին նամակ կա ուղարկված նախարարություն, նա տեղյա՞կ է դրանից:
Կարեւորելով հարցադրումը՝ Արամ Աղասյանը, այնուամենայնիվ, հստակ պատասխան չտվեց: Դրա փոխարեն նա խոսեց հին օրենքի թերիության եւ այս տարվա մարտից ուժի մեջ մտած նոր օրենքում կատարված համապատասխան փոփոխությունների մասին, որոնք արդեն կանոնակարգում են վայրի կենդանիներին անազատության կամ կիսաանազատության մեջ պահելու հետ կապված խնդիրները եւ չափորոշիչները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ