Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը պատմամշակութային ժառանգության պահպանման ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր քննարկելու նպատակով հուլիսի 17-19-ը Թբիլիսիում է եղել:
Aravot.am-ը մշակույթի նախարարությունից հետաքրքրվեց, հայտնի հայկական եկեղեցու վրա հարձակման միջադեպի մասին տեղեկանալով, փոխնախարարը հանդիպե՞լ է կոնկրետ մարդկանց հետ կամ որեւէ հայտարարություն արե՞լ է:
Մշակույթի նախարարության լրատվականից Aravot.am-ին փոխանցեցին փոխնախարարի հետեւյալ մեկնաբանությունը՝ ինքը Հայաստանում մամուլից է տեղեկացել կատարվածի մասին, ինչը հուշարձանների հետ կապ չունի եւ կենցաղային հողի վրա ծագած միջադեպ է:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի երեկոյան հարձակում էր տեղի ունեցել Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա: Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմն էլ հանդես էր եկել հայտարարությամբ, թե այն ազգային եւ կրոնական ատելությամբ դրդված՝ ծրագրված հարձակում էր՝ եկեղեցու հոգեւոր դասի, թեմի պաշտոնեության եւ հավատացյալների վրա:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armenianow.com-ի