Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԳԱԼԱ»-ից ավելին են գանձում, քան Հայաստանի երկու ամենախոշոր հարկատուներից (Տեսանյութ) 

Հուլիս 31,2014 16:25

Երեկ Գյումրու ավագանու հերթական նիստի ժամանակ մի տարօրինակ փաստ բացահայտվեց. «ԱրմենՏել»-ը խնդրել էր Գյումրու քաղաքապետարանին՝ իրեն վարձակալությամբ տարածք տրամադրել համայնքապատկան Վազգեն Սարգսյանի 6/1 հեռուստաաշտարակի վրա, այսինքն՝ այն նույն հեռուստաաշտարակի, որի վրա վարձակալությամբ տարածք է տրամադրվել նաև «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը՝ իր սարքավորումները տեղադրելու համար:

Քաղաքապետարանի բյուջեի, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սարիկ Մինասյանը հպարտ-հպարտ զեկուցեց ու ավագանուն առաջարկեց այդ տարածքը տրամադրել «ԱրմենՏել»-ին` ամսական գանձելով 115 հազար դրամ:

Վերջինիս զեկույցից հետո ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը հարցրեց, թե ի՞նչ սկզբունքով է սահմանվում վարձավճարի չափը. չէ՞ որ այդ նույն տարածքը «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը փետրվար ամսին տրամադրվել է ամսական 150 հազար դրամով:
Քաղաքապետարանի պաշտոնյան արդարացավ, որ «ԳԱԼԱ»-ին տրամադրվել է ամենաբարեկեցիկ մասը, բացի այդ, հեռուստաընկերությունը ինքն է առաջարկել այդ գումարը, քանի որ նախկինում վճարում էր 170 հազար դրամ: Նաև տեղեկացրեց, որ «Օրանժ»-ը այդ նույն տարածքի համար վճարում է 100 հազար դրամ, այսինքն՝ հասկացրեց, որ եթե իրենք թանկ գնով այն տրամադրեն «ԱրմենՏել»-ին, այս ընկերությունը կհրաժարվի վարձակալելուց:

«Էս հսկա ընկերությունները վճարում են 100-115 հազար դրամ, ահռելի փողերի տերեր են, Հայաստանի առաջին հարկատուներն են, դժվար է իրենցից բան խնդրելը, իսկ տեղական ընկերությունները որևէ ռեսուրսների չեն տիրապետում, պիտի վճարի ավելի շատ, ես համարում եմ անարդարացի»,- ասաց Լևոն Բարսեղյանը` առաջարկելով վերանայել գին սահմանելու չափանիշները:

Մանրամասները`  տեսանյութում

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031