Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, երբ հրապարակվում էր Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ, վճարման ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանի նախաքննության ժամանակ տրված թվով չորրորդ ցուցմունքը, պարզվեց, որ նա սենսացիոն հայտարարություն էր արել:
Ամբաստանյալը հիշել էր, որ Վազգեն Խաչիկյանը իր մոտ է կանչել՝ վճարման ծառայություն, եւ ասել, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին տվել է 250 000 դոլար, եւ այդքան էլ պիտի տա, եւ գումար է խնդրել իրենից:
Նա այդ գումարը խնդրել է վերադարձման պայմանով:
Դրանով ավարտվել է իրենց խոսակցությունը, քանի որ ամբաստանյալն ասել էր, թե կարող է գանձարանից քսան միլիոն դրամի չափով գումար տա:
Երկու ամիս հետո իրեն է դիմել Աշոտ Աբրահամյանը եւ հարցրել, թե Խաչիկյանը որեւէ բան հարցրե՞լ է: Հետագայում իմացել էր, որ Խաչիկյանը դիմել էր Էրեբունու, Շենգավիթի, Արաբկիրի, Նոր Նորքի տարածքային ծառայության պետերին, որպեսզի նրանք կազմեն ցուցակներ, որի համապատասխան վճարման ծառայության գումարներն էլ կտան Իշխան Զաքարյանին:
Կարդացեք նաև
Ռ.Մ.