Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Ստեփանյանն՝ ընդդեմ ՄՀՀ-ի (Տեսանյութ)

Հուլիս 31,2014 14:13

«Բացի աշխատակիցների գույքից, նաեւ անձնական, եւս հինգ միլիարդ դրամին համարժեք ներդրում կա օտարերկրյա կազմակերպության կողմից, որը ԴԱՀԿ-ն չի կարող կնքել եւ սեփականացնել: Դա իրենցը չի, դրա գումարները վճարած չի: Այդ ամենը ո՞նց կարող են կնքել ու սեփականացնել»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց Մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը՝ անդրադառնալով նախօրեին ԴԱՀԿ-ի կողմից իրականացված գործողություններին:

Կատարվածը, բանախոսը որակում է «պետական ռեկետ»: ՄՀՀ-ի կողմից պարտքերի մարումն ուշացնելը նա չի համարում օրենքի խախտում, քանզի, ներկայիս խառը աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով խնդիրներ են առաջացել այն գումարների հետ, որոնք ՄՀՀ-ին պետք է փոխանցվեին ՌԴ-ից ու ցանկացած գործարարի հետ, նրա կարծիքով, կարող է նման խնդիր առաջանալ: «Բայց մեր իշխանությունները գնում են կոնկրետ իրավախախտումների: Կոնկրետ անհատներ չարաշահում են իրենց իրավունքները»,- ասաց բանախոսը:

Կոնկրետ ո՞վ «աչք ունի» ՄՀՀ-ի վրա, նա չգիտի, բայց. «Այս երկրում մի քանի հոգի են, որ կարողանում են ղեկավարել ԴԱՀԿ-ին, դատական իշխանություններին»: Կոնկրետ ԴԱՀԿ-ն, նրա գնահատմամբ, «դուքյանի» է վերածվել, քանզի, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը անօրինական քայլեր է անում, իսկ նրա մտերիմը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Ստեփանյանը, ով «Քեթրին» ընկերության տնօրենն է, գույքի կամայական գնահատում է իրականացնում:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031