Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ամբաստանյալների ցուցմունքների հրապարակումը:
Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով այսօր հրապարակվեցին Աշոտ Աբրահամյանի՝ նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները:
Հրապարակվեց, քանի որ ամբաստանյալը հրաժարվեց տալ ցուցմունք, պնդելով իր նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները:
Կարդացեք նաև
Վազգեն Խաչիկյանն այս անգամ դատարան է եկել «ռոմանտիկ» տրամադրություններով, մինչ այս պահը, երբ ամբաստանյալ նախկին գործընկերոջ յոթերորդ լրացուցիչ ցուցմունքն է հրապարակվում, նա ընթերցում է գունավոր ամսագիրը՝ «Ռոմանտիկա» եւ որեւէ ռեակցիա չկա նրա կողմից դահլիճի նկատմամբ:
Մանրամասները՝ քիչ հետո:
Ռ.Մ.